Այս էջը հաստատված է

նա բացատրություն է պահանջում «Հյուսիսափայլի» ցենզոր Մ. Բերոյանից: ՍՍՀՄ պետական պատմական արխիվի Լենինգրադի բաժանմունքի ներքին քաղաքական բաժնում պահվում են այս զործի կապակցությամբ Ատ. Նազարյանի ընդարձակ բացատրությունները, ինչպես և Բերոյանի զեկուցագիրը, ուր նա իր պաշտպանության տակ է առնում «Հյուսիսափայլը»։ Անբավական դրանից, լուսավորության մինիստրությունը «Հյուսիսափայլի» նկատմամբ սահմանում է հատուկ հսկողություն, որի մասին և 1859 թվականի հուլիսի 17-ին հայտնում է ներքին գործոց մինիստրությանը։ Միաժամանակ տեղեկացնում է Պետերբուրգի ուսումնական օկրուգի կառավարչի օգնականին, որ Բերոյանը «Հյուսիսափայլի» գրաքննության ժամանակ «կարևոր շեղումներ է կատարում» և «թույլատրում գրաքննության կանոնադրությամբ արգելված հոդվածները»։ Հետագայում անդրադառնալով այս խնդրին և հիշելով Այվազովսկու պահանջը՝ իրեն Սիբիր աքսորելու մասին, իր «Երկու տողի» ծանոթության մեջ Նալբանդյանը գրում է. «Այս հրավերը առնում ենք պ. Այվազովսքիին, մինչ արդեն նախնթաց տարիներում քանի անգամ ամբաստանվեցանք նորանից Ռուսսիո ներքին գործոց մինիստրի առաջև, որպես անկրոն, որպես անբարոյական, որպես ապստամբ և խռովեցուցիչ Ժողովրդյան»: Պ. Այվազովսքին առաջարկում էր քաջափայլ մինիստրին, Հյուսիսափայլ վնասակար օրագիրը դադարեցնել և մեզ ձգել սաստիկ պատժի տակ, օրենքի բովանդակ խստությամբ։ Գուցե պ. Այվազովսքին, հայրական հոգողությամբ պատրաստել էր մեզ տեղի բնակության Ներչինսկ կամ Կրասնոյարսկ... Մեր ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը... (բուն առողջապահական խորհրդով)։ Պ. Այվազովսքին չէ կարող ուրանալ այս իրողությունքը. ըստ որում երկար քննությունք և գրագրությունք եղան մինիստրերի և ցենզուրյան ժողովի մեջ, այլև առաջարկվեցան հարցմունքներ...» (տե՛ս Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. III, էջ 31, ինչպես նաև՝ Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, խմբագրություն և կոմենտարներ Աշոտ Հովհաննիսյանի, Երևան-Մոսկվա, 1935, էջ 284—285, Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, էջ 101—118, Միքայել Նալբանդյան, Վավերագրերի ժողովածու, էջ 93—120)։ Էջ 324 տ. 9—10. ...համարձակվում են կատարյալ հավատ պահանջել մեզանից այդ եղջերվաքաղի վերա—Եղջերվաքաղ—երևակայական կենդանի, որը իբր առաջացել է եղջերուից ու քաղից (արու այծ)։ Էջ 327, տ. 19—20. ...մեք խոստանում ենք այդ... մամուլի տակ ձգել մի ժամանակ «Մեր տեսած ու լսածը» — Այս խորագիրը կրող հուշագրությունը Նալբանդյանի այն աշխատություններից է, որոնք պետք է կորած համարվեն։ Էջ 328, տ. 19—22. Կաթողիկոսը, 1848 թվակ. հունիսի 20-ից 160 համարով... արծաթ կարող էր տալ մի մասնավոր մարդու»—Հավանորեն խոսքը Ներսես Աշտարակեցու՝ Մատթեոս արքեպիսկոպոսին ուղղած 1848 թ. հունիսի 20-ի № 190 կոնդակի մասին է և ոչ թե 160, ինչպես հանդիպում ենք բնագրում։ Այդ կոնդակում, ի միջի այլոց ասված է. «...ևս գրէք ծանուցանել Ձեզ՝ թէ գումարք ամենայն եկեղեցեայց որք մերով հրամանաւ յանձնեցեալ են իւրաքանչիւր աշխարհական անձանց ում և իցէ՝ որպիսի կարգաւորութեամբ են յանձնեցեալք գրաւոր թէ բերանացի, և մինչև ե՞րբ ունեն մնալ ընդ

427