նոցուն իչխանութեամբ թարց վերահասութեան վիճակաւորաց և ստորագրութեանց ականաւոր անձանց իւրաքանչիւր եկեղեցեայց, որք խնդրենն գիտել ամ ըստ ամէ, որպէս գումարաց, նոյնպէս և նոցուն շահուցն և տուչութեանցն, թէ՝ որո՞յ որպիսի՞ հավատարմութեամբ են տրեցեալք. երկնչելով թէ գուցէ մատնեսցին ի կուրուստ նման Թումանցեանց ընկալեալ բաւական գումարաց» և այլն։ (Տե՛ս Մատենադարան, ձեռ. Л» 4586, «Պատճէնք գրութեանց Ներսէս կաթողիկոսի V-ի յԱշտարակեցւոյ», թերթ 34 բ և շար.)։ տ. 24 —25. նույն կոնդակից: Բնագրում ասված է. «Յայսցանէ Ձերոց գրուածոց ստիպեալ մեք ահաւասիկ զայս հարցումն Ձեր մեզ. դարձուցանեմք առ Ջեզ։ Ո՞վ ասաց Ձեզ, կամ ուստի՞ գիտացեք Դուք թէ գումարք եկեղեցական տիրեցեալ են ում և իցէ մերով հրամանաւ։ Զի մերով հրամանաւ տիրեցեալ են միայն Գրիգորապօլու քաղաքի յարդեանց եկեղեցւոյն նոցա գերազնուական Բուղդան Յովհաննիսեան Սաթովեանց բարերարի հասարակութեան այնմ քաղաքի հայոց տասն հազար րուբլի ասիղնացի դրամ, որոյ յանձնեալ եմ Ջեզ զմուրհակսն։ Յանձնեալ եմ և զայլս մուրհակս քանիս վաղնջական կորուսեալ գումարաց, որոց չգոյր հնար ստացմանց ևս այնմ ժամանակիս» (նույն տեղում)։ Ի դեպ, բնագրում Նալբանդյանի կողմից Ներսեսին վերագրված տողերը վերը հիշված՝ Ներսեսի կոնդակի համապատասխան հատվածների վերաշարադրանքն է (տող 20 —22 և 24 — 25)։ Էջ 331, տ. 16. ...էմմանուել Պոպովյանց-«Հյուսիսափայլում»՝ Հովհան Գողբետլյան. ուղղում ենք ըստ ամսագրի «վրիպակի»։ Էջ 332, տ. 8—10. ...պ. Խալիբյանցը հրատարակվեցավ ազգասեր... և վերջապես արժանացավ «Մեղուի» ջատագովությանը — Խոսքը վերաբերում է Գաբրիել վրդ. Այվազովսկու՝ «Մեղու Հայաստանիի» խմբագրին ուղղած դրվատանքով լի նամակին, որ լույս տեսավ «Մեղու Հայաստանի» թերթի 1858 թ. № 28-ում։ Հարցի ուսումնասիրության տեսակետից արժանի է ուշադրության և Մանդինյանի պատասխան-նամակը Այվազովսկուն, տպված «Մեղվի» նույն տարվա №39-ում։ Էջ 333, տ. 16. ...թո՜ղ և Նախիջևանի հասարակությունը հաշակե այս ազոխի տտիպ բաժակը—Ազոխը չհասած խակ խաղողն է, ընդհանրապես խակ պտուղը:
ԱՍՎՈՒՄ է ԼՍՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(էջ 335)
Տպագրվել է՝ «Արաքս», 1889, Բ. էջ 79 —89, Ս. Պետերբուրգ, 1890) ։ Երկրորդ անգամ՝ «Լումա», 1903, № 6, էջ 24 — 34։ Հրատարակելով այն «Լումայի» խմբագիրը հետևյալն է գրել. «Մ. Նալբանդյանցի այս աշխատության բնագիրը ուղարկել է մեզ մեր աշխատակից պ. Եր. Շահազիզը, որ ստացել է հանգուցյալի քրոջորդի պ. Հովհաննես Խաչատրյանից»։ Անկասկած, Աղանյանին անհայտ չէ եղել հոդվածի առաջին հրատարակության փաստը, և չնայած դրան, ձեռքի տակ ունենալով աշխատության բնագիրը, հարկ է համարել ներկայացնել նաև իր ընթերցողների ուշադրությանը։ Հոդվածը երրորդ անգամ լույս է տեսել Նալբանդյանի «Երկերի» ռոստովյան հրատարակության երկրորդ հատորում, խմբագիրների ձեռքով կցվելով բոլորովին անկախ «Աշխարհաբարի քերականության» ներածության հատվածներին։
428