Այս էջը հաստատված է

որ ճարակէ և զառողջ մարմին ազգին, չէր առն բանականի գործ, վասըն որոյ տեսանաել տեսցեն պատուելի հայրենակիցք մեր զջանս և զվաստակ Մխիթարեանց, որք վարձինք գտանեն զարդիս հանդիսացեալ ազգի մերում, որոց չէ փոյթ գալուստ դայլոյն, նա դի և ինքեանք ոչինչ նուազ փողոտեն զգառինս մկաղեալս ի վայրի հանգստեան Հայկական բուն եկեղեցւոյ, եթէ միայն լուրջ հովիւք, որոնց պատկանին ոչխարք, տացեն թոյլ, այլ շնորհիւ Ամենակալին բերանք մեր բացեալ են առ ամենայն հակառակորդո ճշմարտութեան և աղեղունք լարեալ վանել և խորտակել զամենայն նենգ և մանգ ոչխարազգեստից, որոց հերիքասցի որչափ յագեցուցին զսովալլուկ Հռովմէական քաղց Հայկական արեամբ։ Տեսցեն պատուելի Հայրենակիցք մեր և մի յուսասցին ի մրրոյ աղխոյն, զոր պատրաստեն սուտ ազգասէրք, քամել գինի անոյշ և զուարթաբար, ուսցին ինքեանք վասն զաւակաց իւրեանց կերակուր պատրաստել սեպհական ձեռամբ և իւրեանց յատուկ բանականութեամբ լոյս հնարաւորելով առ ի լուսաւորութիւն իւրայնոց, չև զայս արարեալ սուտ է ամենայն Հայութիւն, սուտ և ազգասիրութիւն, որոյ անուն ընդ օդ գէթ հնչի հանապազօր։ Առ ի զընթացս գլխաւորել բանիս ասասցուք և զհեղինակաց մերոց առ Ռուսահայս, թէպէտ և դժուար և կարի դժուար էր որոնել և գտանել զնոսա յաղագս անարդիւն և ժլատ վաստակոց դոցա։ Պատճառ իրողութեանդ գաղտածածաուկ էր առաւել քան թէ երևի նկատողացան հարևանցի աչօք։ Ուսումնական ընկերութիւնք առ Հայս Տաճկաստանի եթէ շատ ինչ ոչ արարին վասն ազգի, գոնեայ ոչ վերջացան ի <1 անընթ․> հետէ գուն գործել ցուցանել զեռանդն ազգասիրութեան։ Հեղինակք առ մեզ ի Ռուսահայս արժանաւոր են յոյժ թուով, յորոց սակի Միքայէլ եպիսկոպոս Սալլանթեան Խուդաբաշեանց, Մսեր Զմիւռնացի, Մկրտիչ էմին և այլք ոմանք, յորոց Միքայել եպիսկոպոսն Սալլանթեանց ինքնացեալ ի դպրութիւնս այլ և այլ լեզուաց և յաստուածաբանական գիտութիւնս դպրոցական ոճոյ ի հանդէս գայ իւրով կրօնագիտութեամբ և ճարտասամութեամբ, զորս տպագրեաց մինչդեռ զուսուցչութեան ունէր պաշտօն ի տեարց Լազարեանց Ճեմարանի։ Մանրամասն պատմություն առնս ոչ նուազ երևելոյ ի խումբս եկեղեցականաց մերոց չէ առ տեղեաւս պատշաճաւոր գրել, այլ ի պատմութենէ նորին զայս և եթ արժանի համարիմք ծանօթութեան, զի ի մանկական տիոց դաւաճանեալ ի լատինացեալ աբեղայից անկեալ էր ի գոգ եկեղեցւոյն Հռովմայն, յորում և ընկալեալ զքահանայութիւն. այլ ի վերջէ լքեալ զօտարին եկեղեցի, ոչ տարակուսեցաւ դիմել առ իւրն և ախոյեան հանդիսացեալ ընդդէմ լատինահայոց՝ այսմ

43