Այս էջը հաստատված է

ոչ մատենագրեաց ի լեզու հասկանալի և գործածական յընկերական կենցաղս։ Զարմանամք, թե ո՞ր ուշաբարձութեամբ մոռացեալ է... Այլ արդեօք օգտեալ ինչ իցէ ազգն յայդպիսի երկասիրութեանց, որք չեն այլ ինչ եթէ ոչ բացայայտութիւնք իրաց այլով տարազու, փոփոխեալ զտեղինս, զտեղիսն, զձև գրութեան և միանգամայն զոճ բանին․ զայդ ի վճռել ոչ գոյր դժուարութիւն, այլ զայսմանէ բան լիցի զկնի: Գուցէ պարոն Մսեր Զմիւռնացի, անհաւան ընդ ճշմարտախօսութիւն մեր գտեալ, մատնացոյց եղիցի մեզ յիւր փոքրիկ տետրակս և «Հաւատապատում» գրեալս իբր նոր հայախօսութեամբ․ այլ այդոքիկ տետրաքկ, ըստ խղճի մտացն վկայելոյ, չեն այլ ինչ եթէ ոչ խառնուրդ հին և նոր հայախօսութեան, ոչ սառն իմ և ոչ ջերմ, այլ գաղջ... Լսելով լուիցեն զբարբառ ազգին, որպիսին վարի ի հասարակ կենցաղս, լուիցեն և քննեսցեն զայն, թէ որ հայք և յորում տեղւոջ ի գործ դնեն յաշխարհաբառն զտառզ որպէս հայցականացուցիչ, զոր ամենուրեք տեսանեմք ի տեարակս պարոն Զմիւռնացւոյն: Յառաջաբանեալ հեղինակիդ ի սկզբան մատենկացս փողէ զանձնէ մաքրեալ զնորն հայախօսութիւն ի բաց վտարելով զներկայացուցիչ մասնիկս «ում» և զապառնիացեալ մասնիկս «կը» և յաւելու, թե այդոքիկ խժականք էին. գործեալ է դորա այդ արդարև, այլ խորհուրդ նորա իրագործեալ է ոչ նորոգութեամբ հին լեզուի, այլ խորհուրդ նորոյն հնագործութեամբ, յերկուց աստի մարմնացեալ է յունական գենդաւրոս ոչ հին և ոչ նոր, այլ յաղագս անուանելոյ նորա զմասնիկքս ում և կը խժականս, աւելորդ համարիմք մանրախուզիւ դատապարտել զկարծիսդ, ներողամիտ գտեալ առնս վասն այն միայն, զի անտեղեակ էր այլոց լեզուաց և չէր ձեռնհաս քննել և ճանաչել թէ ո՞րպիսի ահարկու կերպարանափոխութեամբ կազմեցան ի հնոց՝ նոր լեզուք առանց կրելոյ զխժական տիտղոսդ: Ժամ է արդեն զաչս դարձուցանել յաշխատութիւնս պատուելի Մկրտիչ Էմին՝ վերատեսչի Տեարց Լազարեանց Ճեմարանի: ԶՔերականութենէ նորա, որ արտագրութիւն էր ի Սալանթեան և ի Գաբրիէլեան քերականութեանց, աւելորդ ինչ էր խօսել և խուզարկել, զի որ ոք և տեսցէ զայն, արդէն առն մեն ճանաչէ զսեպհական յիշեալ հեղինակացն և զկարկատանս պարոն Էմինալ հանդերձ սխալականօք, զորմէ ինքնին, որպէս գիտեմք, վկայեսցէ նորոգ տպագրութեամբն ուղղագործելոյն, այլ արժան էր խօսիլ ի մասնէ զքննութենէ նորա «Վէպք Հնոյն Հայաստանի», տպեալ ի Մոսկվա յամի 1850․ վասն մեր,

45