Այս էջը հաստատված է

հայրենակցացս պարոն Էմինայ քաղցր էր տեսանել զբանասիրական քննութենէ (ոչ վասն ազգին առ հասարակ, այլ հայագիտաց), զի ամենայն որ գիտուն է դպրութեան Հայոց, ջան դիցէ լուսափայլ կացուցանել զխնդիրս, զմթութիւնս վերաբերեալս առ լեզու մեր և առ գրականութիւն, այլ պատուելի հեղինակդ, զարմանամք թե ուստի առեալ զբանսդ յերես 5, ասէ. «որոց գոյութիւն (ազգային երգոց) առ մեզ, չգիտեմ էր վասն, միակամ յամենեցունց ժխտի»։ «Այդ կարծիք՝ ներելի ի շրթունս օտարաց, անթողլի է մերայոց, որք ինքնակամ հրաժարին ի հայրենի ժառանգութենէ» հետևացուցանէ յերեսս 93—94․․․ «ի մի ժողովել․․․ համարձակեցալ․․․զհիմն ի վեր տապալեալն զարմանակերտ շինուած Երգոյն վիպասանաց, նման մանկանն Վարդգէսի, որ անդ ուրեմն ի հնումն

Հ

ատուած գնացեալ․․․ ի Տուհաց գաւառեն, զՔասաղ գետով, Եկեալ նըստեալ զՇրեշ բըլրով զԱրտիմէդ քաղաքաւ, զՔասաղ գետով, կռել կոփել զդուռն Եուանդայ արքայի »։

Յառաջ քան զքննութիւն պատուական հեղինակիդ և մերայինք և օտարք՝ ասացեալ են ի շարադրութիւնս իւրեանց զնախնական երգոց և դեռ իմ մէջ բերեալ զբուն երգս ի ծերունւոյն Խորնոյ, և ո՞յք էին արդեօք ժխտողք երգոցս և հրաժարողք ինքնակամ ի հայրենի ժառանգութենէ, որպէս ասէ պարոն Էմին, զի առիթ ետուն նմա գուն գործել որդիական սիրով հնոցն մերոց․․․ի մի ժողովել, երես 93—94։ Մեզ թուի այդմ գէթ երևակայութիւն լինել, կամ թէ այլ ինչ՝ գոնէ յայտնի միայն պատուական հեղինակին։ Ոչ ուրանամք բնասիրութիւն նորա, զորոյ ապացույց կարեմք ի մէջ բերել զՅովհաննէս կաթողիկոս և զԹուղթն Ղազարայ Փարպեցւոյ առ Վահան Մամիկոնեանց տէր, զորս տպեաց ի Մոսկվա յամի 1853, յօգուտ հնասիրաց և ի ծանօթութիւն հայերէնագիտաց հանդերձ յառաջաբանութեամբք զհեղինականցն ի զհեղինակութեացն և խոստովան լինիմք <1 անընթ․> դորա զննութիւն տպագրութեամբ հին հեղինակաց, այլ դադարեաց ի բանս զպատմութենէ գրականութեանս մերոյ, յառաջեսքուց անդրէն ի կարգ բանին, զոր կոչեաց հարևանց հայացողութիւն մեր ի պատմութիւնն գրականութեան։

45