Ահա գլխավորաբար ի սկզբանէ անտի, որ ինչ ցայսօր հեղինակք մեր և նորից հեղինակութիւնք, յորս հազիւ ուրեք գտանեմք զայնպիսի ինչ, որ կարող էր մշակել զանշէն մնացեալ բանականութիւն ազգի մերոյ։ Անապատացեալ միանգամայն կյանքն Հայկական պէտս ունի շատ և շատ մշակութեանց լոյս առեալ առ հասարակ յեւրոպէականացն փորձութենէ։ Քարոզութիւն լոկ Հայկական լեզուի, հարկադրել զմանկունս սերտել զուղղականն, զկոչականն՝ ընդ նմին գրաբար դարձեալ պատասխանել առ հարցուածս վարժապետին՝ ըստ մեզ համարին ողորմելութիւն և ողորմելութիւն արտասուելի։ Եթե ինքեանք վերապատուեալ վարժիչք հայկական դպրութեան որոց շնորհեալ է գէթ գիտութիւն լոկ հայկականին, կարող եին ի համարի գոլ լուսաւորելոցն, և յանժամ ևս չէր արժան դեգերեցուցանել զմանկտին ընդ անմատչելի առապարս մոլախոտեալ յերեքտասան դարուց հետէ։ Թող զի ո՛չ երբէք կարող էին զմտաւ անգամ ածել այդպիսիք, զորոց գեղեցիկս ի յառաջաբանութեան Ճարտասանութեան իւրոյ Միքայել եպիսկոպոս Սալլանթեանց «որ զհայերէն միայն գիտէ՝ ոչինչ գիտէ»։ Տեսցեն պատուելի իմաստունքն Հայոց զԵւրոպիոյ լուսաւորութիւն, քննեսցեն զհոգի և զուղղութիւն հեղինակաց նոցա և զկնի բարւօք վերահասու լինելոյ ասասցին մաքուր խղճմտանօք, թէ զաւակն Հայկական ընդ բիւր հարուածովք ժամանակին կարէր արդեօք ուսանելով զհին դպրութիւն Հայոց՝ կենդանանալ և սնանիլ հոգւով և ընդ նմին թագաւորել ի վերայ գիտութեանց, որովք լցեալ է Եւրոպա: Գիտեմք քաջ թէ ի դէմս ածիցեն մեզ զքաղաքական կենդանութիւն նոցա, զբազմութիւն ժողովրդեան, զգրասիրութիւն նորա և զբիւր հանգամանս, յորոց զրկեալ եմք առ հասարակ, ընդունիմք և խոստովանիմք զայդ ամենայն մեք ինքնին, թէ մեք ոչ երբէք կարեմք զուգընթաց լինել արշաւանաց Եւրոպիոյ ի գիտութեանցն ասպարէզ, այլ զայս և եթ իբրև սիրող ազգի և ճշմարիտ ցաւող ընդ ողորմ դրութիւն նորա ասեմք թէ մի՞թէ՝ եթէ չէր մարթ զմեծն կատարել և զփոքրն պիտոյ էր անտեսել եթէ չկարէաք հիմնել հաստատել զմեծ ուսումնական ընկերութիւնս՝ զհամապատասխան զակադեմեայ և այլն, մի՞թէ արժան էր զրկել զմանկտին և ի փոքր ի շատէ լուսաւորութենէ, զոր կարողք էաք հաղորդել նմա լոյս առեալ յԵւրոպականաց։ Անգրասիրութեան և արմատացեալ ուսումնատեցութեան առ հասարակ ազգի մերոյ ականատես վկայք են և քարոզք ինքեանք պատուելի հնասերք ցայն վայր, զի որ և է Հայ ուրախութեամբ գնել համոզի քան զորպիսի և իցէ պատմութիւն Յովհաննու կաթուղիկոսի՝ զվի
47