Այս էջը հաստատված է

պասանական ինչ գրուած յօտար լեզուս... զի՞նչ էր պատճառ զի Հայք առ հասարակ հակադրական հոգւով հայէին ընդ գրականութիւն իւրեանց, և մի՞թէ չէ լուեալ դոցա զօրհանապազն գանգատ ժողովրդեան առ ոչ հասկանալոյ նորա գրուածս ի լեզու Հայ․ մի՞թէ չգիտեն պատուելի հեղինակք մեր, թէ այն օտարացուցիչ զօրութիւն, որ հարկադրէ զազգ մեր ուրանալ գիւր լեզու, է այն, զի չունի զմուտ ի նուիրականդ այդ տաճար, որոյ փականք ըստ գեղեցիկ ասելոյ գերապատիւ Ստեփաննոս վարդապետի կորուսեալ է անգիւտ ի յորձանս դարուց անցելոց (Յառաջ․ «Հոգեբանութեան», տպեալ ի Մոսկվա 1851)։ Ազգն մեր անտէր և անխնամ, ցիր և ցան ընդ համատարած մակերևոյթ երկրի քամէ զմրուր բաղդին, զոր խառնեցին նախնիք նորա բնաւորեալ անմիաբանութեամբ, նախանձու, քսութեամբ, և շատ այն է կամակոր տգիտութեամբ, չունի նա զնհար նուիրել զանձն ի գիտութիւն իւրոյ լեզուի, զի պիտին նմա ամբողջ հինգ կամ վեց ամք առ ուսանելոյ զնա․ ամենայն Հայորդի չև յարբունս հասեալ հասակի պարտաւորի զկենցաղականս հայթայթել, զի ժամանակն պահանջէ զայդ ամենյան, վիհ աստի, վիհ անտի և մահ առաջի ըստ կորովաբան Նարեկացւոյն․․․ ո՞ր ապա հնար էր և այն միակ, որ կարէր կակղել զվայրենութիւն հայկական բանականութեան, սերմանել յանկոխ անապատս զսերմն բարի, ջուր տալ և սնուցանել առ պտղաբեր գործելոյ, եթե ո՛չ խօսիլ ընդ ազգին լեզուաւ՝ որոյ ուսանելոյ վասն չունէր ծախսել նա ժամանակ, զոր գիտէր արդեն ստացեալ ընդ կաթին ի դայէկեն և ո՞ր Հայ հրաժարեսցի ի գրասիրութենէ և յուսումնասիրութենէ, եթէ հասկանայցէ զայնս առեալ ի ձեռն անկարօտ մնալով մեկնութեան ոմանց թերակիրթ անձանց, որք առ հասարակ սովոր են յազգի մերում միջամուխ լեալ ի խումբ ռամկին ստանձնել ինքեանց՝ զԿիկերոնեան ամբիոն։ Զայս առնելով ոչ իմանամ թէ Հայք իսկ և իսկ ընդ նորոգել գրականութեանն մերկացին զանսիրելութիւն իմաստութեան, որ որպես այժմ և առ հինսն Հայաստանեայց լեալք ուսանիմք ի ծերունւոյն Խորնոյ*, այլ այս ցրտութիւն նորա ջեռցի տակաւ առ տակաւ և աստիճան առ աստիճան, իսկ մինչ դեռ պաշտօնակատար գտանի հինն բարբառ, սուտ է ամենայն ջանք և զուր են քըրտունք իմաստնոց Հայոց առ ի լուսաւորութիւն ազգին, զոր ի գործ դնեն․ եթէ դնեն առանց ամենևին գիտակցութեան, անձնապահութեան և եթ աղագաւ, զի եթէ ստուգապէս դիտաւորութիւն կամ լաւ ևս ուղութիւն իմաստնոցդ Հայոց էր անդնդասոյզ միանգամայն ի յատակ անյուսու

—————————

  * Խորեն․․, Պատմ․ Հայոց, գիրք Ա, գլ 3։

48