Այս էջը հաստատված է

պատճառ կորստեան բանաստեղծական հոգւոյ առ Հայս, թէպէտ պիտոյ էր խոստովանել զճշմարտութիւն, թէ Հայք և ի ծաղկեալ վիճակի քաղաքական կենդանութեան մինչ զդրացի թագաւորութիւնս ահաբեկ դղրդեցուցանէին, այսու ամենայնիւ զրկեալ էին բանաստեղծական քանքարոյ՝ գոնէ չերևին նշխարք, թէև մնացորդք երգոց զորս ի նախնումն բամբռամբ երգէին ի ցուցս ..... ըստ ոմանց ապացոյց համարին բանաստեղծական յօրինուածոց, որոց լեալ կարծեն ի նախնումն, երևի ի ժամանակս նախնի Հայկազանց, այլ այս՝ կարծիք է և եթ, մանաւանդ յառաջ ի հնասիրաց առ ի զօշոտել զաչս հասարակաց։ Ըստ մեզ Հայք իբրև ժողովուրդ ոչ պատմականք (իմա դու ինձ զբառդ անձուկ նշանակութեամբ) չկարէին ունել և զայնպիսի կորովի բանաստեղծութիւնս, զորպիսիս առ այլս տեսանեմք, զի որպէս ըստ մեզ, սապէս ըստ լուսաւոր կարծեաց այլոց, աղբիւր բանաստեղծութեան ճանաչէ քաղաքական կեանքն ազգի, ուրեմն և պատմութիւնն։ Հայք ի սկզբանէ անտի ծագման թագաւորութեան Արշակունեաց գոլով ենթակայացեալ և ստրկացեալ ազդեցութեանց այլոց պետութեանց, որպէս Պարսից, Յունաց և այլոց շատ կամ սակաւ՝ հայեցեալ ի դարսն, որք անցին զնոքօք, հարկաւ պարտէին վիճակի վհատեալ և անհանգիստ հոգւոյ, որոց և բանաստեղծական բղխուածք կարող էին լինել որպէս և են ողբք, հառաչանք, կոծ և սուգ, սկսեալ ի ժամանակաց իմաստանոյն Խորնոյ՝ <<Ողբամ ղքեզ, Հայոց աշխարհ>>, ի ժամանակաց Շնորհալւոյն՝ <<Ողբացէ՛ք, եկեղեցիք>> և այլն, յորս, լսին գէթ վայ, կականմունք և հուսահատ հռնդիւնք մեռանողաց և ա՛յս իրաւամբք, զի բանաստեղծութիւնն հայելի իմն է, յորում ցոլանան շառաւիղք կենդանութեան ազգի. անդատապարտ են բանաստեղծք մեր ի թողուլ մեզ զերկասիրութիւնս, որք տխուր յիշատակարանք էին կործանութեան մերոյ, անբնական է առն մտեալ ի տուն մեռելոյ պարել որպէս ի հարսանիս, այսպէս և մուսայն ոչ երբէք մերձենայ, եթէ ոչ շարժեալ ի հանգամանաց և ի զօրութենէ գործոյն ։ Բայց այս է յաւէտ զարմանալին և ցաւելին, զի Հայք ենթարկեալ ազդեցութեան չարաշուք արկածից՝ ունէին և զչարաշուք յիշատակարանս, յորոց բղխէին բանաստեղծութիւնք արտասուեցուցիչք և

վհատեցուցիչք, զի ողբք և հառաչանք, լաց և արտասուք ոչ երբէք կարեն առաջնորդել յանվեհերութիւն և ի քաջութիւն, այլ ի միակ և եթ կորուստ, այն է ի կնաբարոյ վեհերոտութիւն, որ համարի մահ քաղաքական կենդանութեան։ Հոգի, որով կեայ ազգն, շնչաւորէ զպատմութիւն և սա զբանաստեղծութիւն, ուրեմն որպիսի ազգ, այնպիսի և պատմութիւն, և որպիսի պատմութիւնն, ըստ այնմ և բանաստեղծութիւն։ Այլ այս ամե

55