համարեն զայն կրթել զորդիս, տուեալ զնա առ եկեղեցական ոք սերտել անգիր զսաղմոս և զշարական և զայլ նմանապիսիս, իսկ կրթութիւն վասն դստերաց անտեսանելի է միանգամայն, երբ և կարի հարկաւորն էր ի պահպանութիւն լեզուին, ըստ որում և ամենայն լեզու համարի մայրենի, և մեք զառաջինն պապակիմք հետեալ ձայնարձակութեան մարց․ ի հարկէ բարւոք յոյժ լինէր, եթե պատուելի հայրենակիցք մեր ազգասիրաբար խնամ տարեալ կորստեանս, բանային ի զանազան հայաբնակ քաղաքս զուսումնարանս վասն աղջկանց, յորս զառաջինն եթէ չէին քաղաքացիս բաւական կարգաորել զայն ըստ օրինակի իգական դպրոցաց Եւրոպացւոց, լինէր գէթ նոր լեզու ազգային, լեզու ռուսաց, մասնաւոր թուաբանութիւն, աշխարհագրութիւն, ազգային պատմութիւն, կրօն, տնարարութիւն և կաքաւ: Բայց մինչ չիք այս ամենայն, խորհուրդ սուրբ տանք պատուելի հայրենակացաց մերոց գոնէ ուսուցանել դստերաց իւրեանց զընթերցանութիւն զերկասիրութիւնս գերապատիւ Ստեփաննոս վարդապետի Նազերեանց «Առաջին հոգէղեն կերակուր հայազգի երեխաների համար» և «զՎարդապետարան կրօնի», և զայլ ինչ նոր տպելի նոր հայախօսութեամբ։ Քաջայոյս եմք թէ պատուելի հասարակութիւնն մեր զկնի սակաւ ժամանակաց ինքնին զփորձ առնուցու թէ ո՞րպէս աղջկունք նոցա օր ըստ օրէ սնանին և ուռճանան հոգւով, և թէ զի՞արդ կրթին ի նորն բարբառ մշակեալ, յոր թէև գտանին ինչ ինչ անսովոր ականջաց նոցա, բայց ոչ երբէք սատար լինին յառաջանալոյ ի նոր հայախօսութեան, և որք հետզհետէ շինեսցին և յարդարեսցին որչափ և որքան հնար գոյր առձեռն, և այսպէս կրթեալ աղջկունքդ այդոքիկ մայր եղեալ երբեմն զաւակաց կարէին զնոսա հաղորդել նոր հայախօսութեան, կորզել ի բերանոյ նոցա զօտար բառից խառնմունս, ի բաց վտարել միանգամայն զթաթար, զտաճիկ․ զպարսիկ և զայլ նմանապիսի բառս, և վարել զնոսա հայկականաւ և էթ լեզուախօսութեամբ։ Իսկ հոգատարութիւն վասն առհասարակ դպրոցաց ի կրթութիւն և արական սեռի, որ չիք այժմ առ մեզ, հարկաւոր է անշուշտ, յորում պարտի լինել միջնորդն գիտութեան կամ այլովք բառիւք ասել լեզուն գործական՝ նորն, հասկանալի ամենայն ումեք, մի երբէք յուսասցին հայք հանդիպել փրկարար լուսաւորութեան, չև զսեպհական ամբարձեալ գիտութեանց ամբարտակս առանց օտարին ձեռն կարկառելոյ առ որս զարդիս դեգերեմք մուրողաբար, եթէ կերակուր այլովք ձեռովք հասուցեալ ի բերան կարէր ունել զնոյն ճաշակ, զորպիսին զգամք, մինչ իրքդ կատարին սեպհական գործարանօք, ապա և լուսաւորութիւն միջնորդու
58