Այս էջը հաստատված է

թեամբ օտարին լեզւոյ կարող էր ջարղել և փշրել զկեղև տգիտութեան թանձրացեալ յերեքտասան դարուց հետէ: Յայս ամենայն հայեցուցեալ զպատուական և զսիրելի հայրենակիցս մեր ոչ վերջանամք յառաջ բերել և զայս զի առ ի լուսաւորել զմանկտին հայկական սեպհական լեզուախոսութեամբ, պէտք գոն հայկական նորախօս մատենից, յորս աւանդեալ լիցին այն ամենայն գիտութիւնք, որք հասարակաց են այժմուս յԵւրոպայ, ուրեմն պիտո է փոքր աշխատութիւն ի կողմանէ հասարակութեան տալով աշխատասէր հեղինակաց զֆիզիքական քաջալերութիւնս ի շինութիւն զաւակաց իւրեանց, ուրեմն և ամբողջ հայկական ազգի, զի ի մանունս թագչին մեծք, զորս չկարեմք տեսանել բացերև և ոչ զյաջորդս, որք ի թագչողս իսկ թագուցեալ են ի բնութենէ։ Այլ դադարեսցին բանքս զհայկական մատենագրութենէ, և մի լիցի մեզ ընդ վայր զժամանակն կորուսանել մինչ կարող էաք ի գործ դնել զայն մատենագրութիւն ի նոր լեզու, մանաւանդ զբնական գիտութիւնս, որք աւանդեն մեզ ի կայսերական համալսարանին Մոսկվայու. աւելորդ համարիմք նոյնպես ասել զվասնէրն ճառիս ի լեզու հին լինել, սակայն կարևոր դատիմք խոստանալ թէ վերջինն լինելոց է այս ի մէնջ ի լեզու առաջնոց Հայկազանց, այլ որ ինչ այսուհետև նոր և հասկանալի ժողովրդեան համաձայն պահանջմանց ժամանակին և այլոց բիւր հանգամանաց, յորոց միջի գտանիմք մեք։ Չեմք նոյնպէս ապացոյցս թէ պատուելի հայրենակիցք մեր ընկալցին զգրածս մաքուր խղճմտանօք իբրև բղխուածք ազգասէր սրտի, առանց իրիք կողմնապահութեան և կամ այլ ուխտից, որ ապականիչք էին մարդկային ազնուութեան, յուսամք թէ ջանք մեր խօսք և խօսուածք, որք հայէին ի լուսաւորութիւն տառապեալ ազգի մերոյ ընդ երեսս երկրի, արդարասցին առաջի դատաստանի արդար և արդեամբք ազգասիրաց, չասեմք հին հեղինակաց, որոց վասն չիք ճշմարտութիւն յաշխարհի։ «Ոչ զչար գործէ, ատեայ զլոյսն, զի մի յանդիմանեսցին գործք նորա»։

59