Այս էջը հաստատված է

լով յուր վեհանիստ աթոռից, պարզ և հասկանալի լեզվով խոսում է հասարակ մարդու է ժողովրդի հետ, եղբայրորեն բաժանում է յուր ճոխ ստացվածքը մարդկային ընկերության բոլոր դասակարգերի հետ: Մեր օրերում գիտությունը չունի այլևս ոչինչ նվիրական, ծածկած ու վարագուրած գաղտնիք, որ պահած լինեին մի քանի առանձին եգիպտոսյան քուրմերի համար: Գիտությունը չէ այսօր մի քանի նեղսիրտ, ագահ և քանքարաթաքույց մարդերի մոնոպոլեոն, որին մոտենալու համարձակություն չկար մյուսներին: Ո՛չ, այսօր գիտությունը աննախանձաբար և անկասկած բացում է յուր զովացուցիչ աղբյուրը ամենայն փոքրիշատե մտածող մարդու առաջև, որ ծարավելով իմաստության, մոտենում է նորան և կամք ունի ճանաչելու յուր անձը, բնությունը մարդկությունը: Այսպիսի օրհնությամբ լի ու առատ դարու քաղաքացի հայը ի՛նչպես կարող էր փակել յուր աչքը և սիրտը, կամ թե ունենալ յուր կյանքի խորհուրդը, և լուսավորության աղբյուրի մոտ նստած, միշտ ծարավի գտանվիլ: Ո՞ր հայը կարող է այսուհետ մտածել, թե նա հարազատ որդի է տասն և իններորդ դարու, առանց մասնակից լինելու դորա հոգեղեն բարութեններին, պաշտելով միայն յուր մարմնավոր օգուտը, ուտելով, խմելով, փառավորապես ապրելով, որպես թե աստված ստեղծել էր մարդս նյութական բարեկեցության համար։ Եվ հայերը մարդկության որդիք լինելով ունին իրավունք և պարտական են նախանձավոր լինել լուսավորյալ ազգերի լավ շնորհներին, ընկերակից լինել հառաջադեմ ժամանակին, հաղթել ասիական բնության պղտոր և անմխիթար հատկություններին և զարդարել յուրյանց հայությունը եվրոպական իմաստությամբ։ Թող մեր սիրելի հայերը,—բացականչում է պ․ Նազարյանցը,—միշտ և հանապազ անմոռաց պահեն յուրյանց մտքի մեջ, որ ոչինչ բան ժամանակի կարգից դուրս չէ կարող երկար միջոց դիմանալ ժամանակի ուտող մաշող ատամներին․ ուրեմն և մի ազգ առանց մտավոր և բարոյական լուսավորության չէ կարող պահպանել ո՛չ յուր լեզուն, ո՛չ յուր եկեղեցին և ո՛չ յուր ազգությունը, այլ պիտո է մի տխուր և արհամարելի խաղալիք լինի աշխարհի հանգամանքների ձեռքումը»: Թույլ տվեք այժմ, ողորմած պարոն, համառոտակի ծանոթացնել ձեզ նախատեսվող նոր հայկական ամսագրի բովանդակությանը, հիմնվելով կառավարության կողմից հաստատված ծրագրի վրա: Ամսագիրը կազմված է լինելու հետևյալ բաժիններից․

68