1.Հոդվածներ ընդհանուր երկրագիտության վերաբերյալ, ուր ամենայն նմանրամասնությամբ կմտնեն Ռուսաստանի աշխարհագրությունն ու վիճակագրությունը, հողերի նկարագիրը, նրանց բնական կառուցվածքի բնութագրությունը և ժողովրդական կրթության համար այդտեղից բխող հետևանքները: Տեղեկություններ աշխարհագրական հայտնագործությունների վերաբերյալ, հետաքրքրական հոդվածներ՝ հինգ աշխարհամասերում կատարված ճանապարհորդությունների նկարագրություններից: 2.Հոդվածներ ընդհանուր պատմության գծով, ուր ամենային մանրամասնությամբ կշարադրվի ռուսական պետության պատմությունը: Այս բաժնում հիշարժան տեղեկություններ կհաղորդվեն մարդկության պատմության մասին, կենսագրական տեղեկություններ կտրվեն պատմական նշանավոր անձնավորությունների, հիմնականում հայրենական պատմության հերոսների, ռուսական փառքի և անվան նախանձախնդիր անձանց մասին: 3.Հոդվածներ բնագիտության գծով, հնարավորին չափ մանրամասնորեն ու հանրամատչելի. հետագայում այս բաժնում կտրվեն կյանքի համար անհրաժեշտ գյուտերի, ինրպես նաև արվեստի ու բնության ասպարեզում կատարված հայտնագործությունների պատմությունը: 4. Բարոյա-գեղագիտական և գեղեցիկ գրականությանը վերաբերող հոդվածներ. այստեղ գեղեցիկ ձևի մեջ կզետեղվեն ինչպես արձակի, այնպես էլ պոեզիայի ասպարեզի լավագույն մտքերն ու լավագույն զգացմունքները, ընտիր հատվածներհին հայկական, ռուսական և եվրոպական գրականություններից: Այստեղ էլ կզետեղվեն ինչպես հին, այնպես էլ նոր հայերեն լեզվով հրատարակված նոր գրքերի քննադատական վերլուծությունները, վերլուծությունները ամեն մի բանավիճային երանգի պահպանումով և մտավոր կարգի յուրաքանչյուր աշխատության բարեխիղճ գնահատությամբ, բարեխղճորեն գնահատական տալով մտավոր աշխատանքի բնագավառի յուրաքանչյուր գործի: Ամսագիրը լույս կտեսնի ամեն ամիս, առանձին գրքերով, 8-10 ութածալ տպագրական թերթերով: Բնագիտական հոդվածների առկայության դեպքում՝ պոլիտիպաժով, պատմական դեմքերի կենսագրական բնութագրության ժամանակ՝ պատկերներով: Տարեկան գինը Մոսկվայի բնակիչների համար՝ ութ ռուբլի արծաթով, այլ քաղաքի բնակիցներին՝ 9 ռ. 50 կոպեկ արծաթով: Մենք մեր կողմից, որպես ժողովրդական լեզվի երկրպագու, ամբողջ հոգով ցան
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/69
Այս էջը հաստատված է
69