Այս էջը հաստատված է

հայեցողութեամբ ի բնաւս և իբրև առ անձնական և մասնաւոր ինչ պաշտեն զհին դպրութիւնս Յունաց և Հռոմայեցոց, այսինքն է ի պէտս պատմաբանական գիտութեանց, և ոչ թե առ ի յունարէն և հռմէաբար գրել և խօսել յունկն ժողովրդեան։ Նոցին շրջանկատ և առողջամիտ Եւրոպացոց անմոլար շաւղօք ընթացեալ տեսանեմք զքարոզդ նոր հայախօսութեան, որոյ [մի միայն կէտ նպատակի է]՝ մշակել զանշէն մնացեալ բանականութիւնն ընդ նմին ազնուագործելով և մշակելով զնորն բարբառ հասարակաց հասկանալի, առ ի հնարաւոր կացուցանել զնա լինել յայտարար խորհրդոց մտածողացն։ Այս ձեռնարկութիւն չէ արդարև ինչ մի ի միջակայնոցն, չէ նոյնպէս վերընձիւղեալ յարմատոյ անձնասիրութեան և ոչ իսկ ի թեթևամիտ փառամոլութենէ յականաւորացն՝ ի մատենագիրս երևիլ ի կարգի։ Հեղինակ աշխատութեանս մի և եթ կալեալ իւր առաջնորդ զլուսաւոր բանականութիւնն, ճախարակեալ եւրոպէական բազմաճիւղ կրթութեամբք, կատարեալ է գործ մեծ և արժանի անկապուտ փառաց, որ մի անգամ երևեսցին ի հանդիսիս անձինք՝ թէ այժմ և թէ առ յապայն մատուցանել հեղինակին զլիաբերան գոհաբանութիւն, ոչ թէ անհատք ոմանք սահմանաւոր թուով յամբողջ ընկերութեանց, այլ ինքնին ազգն, նոյն և մանկտին ազգային, որոց անմերձենալի էր հինն լեզու, թերևս և անպիտան, առ ոչ ունելոյ յինքեան զկենդանարարն նիւթ յագուրդ տալ նքողեալ հոգւոյն։ Եթէ ապացուցութիւն բանիս պահանջեսցի ի հնասիրաց, աղաչեմք տալ պատասխանի հարցմանս (որ իբրու վէմ անվանելի յառաջընթացն լինի նորախօսութեան), թէ ո՞ւմ ումէք ի հայոց հասկանալի է հեղինակոլթիւն նախնեաց, թող [զյոյժ] սակաւաթիւ գիտակս [ոմանս] հնոյն լեզուի, և ո՞ր հայ առեալ ի ձեռն զԽորենացւոյն, զԵղիշէին, զՓարպեցւոյն և զայլոց հեղինակաց վաստակս, բերկրեցաւ յոգի, [քաղելով] անտի [աշխարհահայեաց] տեսութիւնս և [բեղմնաւոր] գաղափարս, ո'չ [ապաքէն] ամենօրեայ փորձն ինքնին ախոյեան ելանէ ընդդէմ մոլար հնասիրութեանդ, որ [վնասակար էր ազգին, ըստ որում] ձանձրացեալ [ընթերցողին] անհասկանելեօքն [ի բաց] թողու զմատեանն։ Զի՞նչ այժմ նոյն հայ ասասցէ [ընթերցասիրելով] «զՎարդապեատարանն կրօնի» [մինչ] ամենայն դարձուածք բանից[ըմբռնելի էին առ ի ընթերցանելեացն] առանց և զոյզն բացառութեան, և ո՞վ արդեօք կարիցէ [կորզել] յընկերութենէ ազգին զիրալունս քննելոյ և ճանաչելոյ զքրտնաջան ճիգն հեղինակին և բիւրիցս գոհ զնմանէ լինելոյ, զի նախընտիր վարկաւ զօգուտ հասարակաց քան զսուտ փառս [հնձելոյ նմա ի բերանոյ սակաւուց], և այն վասն է՞ր· ո՜չ վասն բեղմնաւոր մտացն և լուսաւոր տեսութեանցն, [այլ] առ հարթութեան