<ԸՆԾԱՅԱԿԱՆ
«ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱ» ՎԵՊ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ> Պետական խորհրդականի և ասպետի, պարսիկ և արաբական դպրության ուսուցչապետի պ. Լազարյանց լիցեոնումը Մոսկվայի մեջ
ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՑԱՆՑ
վարդապետի արևելյան լեզվագիտության արդարամիտ մեծարանքով նվիրում է
Մեծապատիվ պարոն, Գիտեմ, որ սեփական է քո՝ ամենեցուն հայտնի և ամենների բերանով վկայած համեստությունը, հեռի փախչել ամենայն արտաքից փառքից ու պատվից, հերիք համարելով քեզ քո սրտի խաղաղ ու պարզ երջանկությունը, բայց ես, իմ փոքրիկ գործի ճակատը պսակելով քո միշտ գեղեցիկ անունով. կամեի միայն ընծայաբերել քեզ, գիշեր ու ցերեկ երկաթի դիմացկութենով, դառն հանգամանքների մեջ աշխատողիդ մեր նոր հայ մատենագրության վերա, որ Ռուսաստանի մեջ առաջին անգամ քեզանից զարկ ստացած՝ հառաջ է քայլում նույն ուղղութենով. կամեի միայն ընծայաբերել քեզ, ո՛վ առաքինի, հոգիացած Ազգասեր, այս իմ գրավոր վաստակը, որպես մի չքավոր, բայց արդարամիտ նշան հարգանքի։ Թո՛ղ քաղցրանա քո ազնիվ աչքը այս փոքրիկ գործի վերա և քաջալեր լինի ինձ դեպի առավելը և ավելի արժանավորը մեր շատ սիրելի հայկական եղբայրակիցների օգտի համար։