Այս էջը հաստատված է

ՀԱՌԱՋԱԲԱՆ

<«ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱ» ՎԵՊԻ ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅԱՆ» >

Մեր պատվելի հայրենակիցքը շատ անգամ լսելով ազնվամիտ հեըղինակների առ ի սրտե ճշմարտասեր ու ցավակցական խոսքերը, ազգի անուսումնասիրության և անգթասիրության մասին, վիրավորվում են, ցույց տալով յուրյանց, ինչպես երևում է, արդարացի պատճառները. առաջին, թե նոցա գրածները հին և մեռյալ լեզվով լինելով, անմոտենալի էին ազգին. երկրորդ, թե մեծ մասով գրվածքը լինում են փիլիսոփայական կամ հնասիրական խնդիրների վերա, որ ժամանակի որպիսությանը անհարմար լինելով, չեն զարթեցնում ազգի հոգու մեջ եռանդ դեպի գրասիրություն. վասնորո և մնում են սորա և նորա տանը ընկած առանց անգամ և բացվելու, կամ, քանի մի հին լեզու իմացողների ձեռքում։ Այդ խոսքերի վերա, ինձ քաղցր եղավ դուրս տալ Եվժեն Սյու պարոնի «Թափառական հրեա» անունով վիպասանության հայ թարգմանությունը այն լեզվով, որ ժողովրդին հասկանալի էր։ Եթե փորձով երևի, որ ժողովրդի գանգատին արժան է իրավունք տալ, իհարկե մեր պատվելի հեղինակքը յուրյանց ընթացքը կը հարմարեն ժամանակի որպիսությանը, և կաշխատին այնպիսի բաներոպարապեցուցանել ընթերցողները, որ և հասկանալի լինեին նոցա, և ազդեցություն ունենային նոցա հոգեղեն զարգացման վերա, իսկ թե ազգայինքը այդ խոսքերը բերան առել են միայն այն մտքով, որ բամբասեն հեղինակների արդարաբանությունը և դորանով ծածկեն յուրյանց անուսումնասիրության մեղքը, այն Ժամանակ այդ ևս հայտնի կլինի և կհասկացնե բանի զորությունը։ Այս խոսքերը ես ասում եմ ընդհանրապես, իսկ, իմ կարծիքով, մինչև մեջ տեղումը չկային դպրոցներ, հասարակություններ, և այլ շատ պարագաներ, որ կարո՛ղ էին ազգի հոգու մեջ բուսուցանել և զարգացնել լուսավորության սերմը, մինչև օրինավոր գործիք չկար խոպանացած եր

72