Այս էջը հաստատված է

կիրը վարելու և հերկելու, զուր տեղը սերմ ցանել չոր ու մացառոտ երկրի վերա, կամ ապառաժների և ճանապարհի վերա, օզուտ ամենևին ունենալու չէր։ Այն ազգը, որ չուներ դպրոցներ, ուսումնական ընկերություններ, զանազան լուսավոր գաղափարներով հարուստ շարունակ օրագրություններ, այն ազգը, որի համար ուսումը և գիտությունը մի երկրորդական-երրորդական բան էր, որ յուր հոգու բոլոր զորությունը լարել և տրամադրել էր միայն նյութական բաների համար, նորան ի՞նչ կներգործե երկու տարին մի անգամ կամ տարին մի անգամ մի գրքի աշխարհ հայտնվիլը. և խեղճ հեղինակը տարիներով չարչարվում է մինչև յուր աշխատությունը գլուխ կբերե, բայց այդ աշխատությունը ազգին մի բանի տեղ անց կկենա՞, գո՛նե մինչև այժմ չէ երևում դորա մի դրական ապացույցը։ Բանը այստեղ հասած լինելով, հարկավոր էր հեղինակներին մի հնար գտանել ժողովրդի սիրտը մի կերպով ջերմացնելու, մի կերպով զարթեցնելու նորա մեջ այն ազնիվ եռանդը լուսավորության, որ մարդկության պարծանքն էր ուրեմն, նախ պիտո էր այն լեզվով խոսել, որ ժողովրդի ականջը ներգործեր սրտի վերա և այն տպավորությունը, որ լսողությունը ստանում էր, բացարձակեր սրտի վերա։ Այս գիտակցութենով և հասկացողութենով կլինի, եթե մեք լսեինք մի անհասկանալի բառ, մեր համար միևնույն էր լսել մի թմբուկի ձայն, այսպիսի ձայների լսողության վերա ներգործելուց առավել, ազդեցություն չունին։ Այս պատճառով ժողովրդի սրտի վերա ներգործելու համար պիտո է այնպիսի ձայնով ներգործել նորա լսողության վերա, որ գիտակցությունից ըմբռնելով այս ձայնի խորհուրդը և տպավորությունը, անմիջապես հասուցանե նորա սրտին, և հեղինակը պարտական է գործ ունենալ ժողովրդի սրտի և հոգու հետ, և ո՛չ նորա ականջի հետ, որ ինքն ըստ ինքյան առաջնորդ էր միմիայն արտաքին աշխարհի տպավորություններին սրտի հոգու մեջ տանելու։ Երկրորդ, մի այնպիսի ժողովրդի, ինչպես մեր հայոցն է, նայելով նորա այժմյան վիճակին, պիտո է ընդհանուր և հասարակ կրթություն, որպես պատրաստողական հնար դեպի առավել բարձր և հիմնավոր կրթություն, և ո՛չ բարձր և վերին կրթություն մի որպիսի և իցե մասնավոր առարկայի կամ լավ ասել ուսման ճյուղի։ Այժմյան դրության մեջ հայոց ազգը կարո՛ղ է հասանել բարձր կամ վերին կրթության մասնավոր առարկայի մեջ, միայն այն ժամանակ, եթե այդ առարկան, այդ ուսման ճյուղը, հնար էր նորա նյութական բարեկենդանությանը։

73

>