Այս էջը հաստատված է

լեզվով կարդում են յուրյանց սեփական հեղինակի գործը։ Բացի սորանցից ի՞նչ ունինք ժողովրդի մեջ. մի քանի աննպատակ և անտեղի գրքեր գերապատիվ Մխիթարյանց շնորհքով լույս հանած. հետո, հրահանգ քրիստոնեական վարդապետության, դարձյալ հրահանգ, դարձյալ հրահանգ, տասը քսան անգամ միևնույն բանը զանազան կերպարանափոխութենով: Ինչի՞ եմ մոռանում քերականությունները, որ զանազանվում են մինը մյուսիդ շատ անգամ նորանով, որ մինը տասը հոլով է ընդունում, մյուսը իննը, մյուսը վեց, իսկ մյուսի հոլովների կարգը այլ է բոլորովին։ Այսպես ահա՝ մեր դպրության մեջ չկա ոչինչ նորություն. միևնույն բաները կրկնվում են ամենայն օր, չեմ ասում օրացույցների համար, որ միշտ նոր են տպվում զանազան տեղերում, որոնց մի քանիքը եղանակներն են գուշակում, մյուսը արյուն թողնելու համար չար ու բարի օրերն է ցույց տալիս. ճշմարիտ է՛ և չեմ ուրանում, որ էֆիմերտե ևս պակաս չէ, այն հրաշալի գիրքը, որ մեր ժողովուրդը սիրում է, որի մեջ գրված են ամենայն տարի աշխարհի երեսին պատահելու գործերը, արեգակի և լուսնի խավարումը յուրյանց գուշակութեններով, արագիլի գնալը և այլն և այլն։ Տխուր մատենագրություն։ Եվ ի՞նչպես կարելի է պահանջել, որ ժողովուրդը ընթացք տա այսպիսի մատենագրության, ընդունի նորան սիրով սեղանով։ Բնական աշխարհի մեջ ոչինչ բան չկա, ոչինչ բան չէ՛ կատարվում առանց խորհրդի. հեղինակները ևս, մնալով այս հասարակաց բնության օրենքի տակ, ամենայն բան գրելու ժամանակ պիտո է յուրյանց խորհուրդը ունենան, և այս խորհուրդը պիտո է կարելի բան լինի, այսինքն ժամանակի հանգամանքներին հարմար։ Բայց ցավելով եմ խոստովանում, որ մեր հին լեզվով խոսող հեղինակները պակաս են այս խորհրդից, մի այդպիսի հեղինակի սիրտ տվել է շարադրել կամ թարգմանել մի գիրք, նա կատարում է յուր սրտի ցանկությունը. բայց ի՞նչ խորհրդով, օգուտը ի՞նչ է, ո՞վ է կարդացողը կամ հասկացողը, նա չէ մտածում. նա ցանկանում է միայն, որ գրքի ճակատումը տպած լինի յուր անունը. և թե փոքր-ինչ ուսել է հնախոսել, Եղիշեի հետ հավասար է յուր մտքումը։ Փարպեցին շատ ցած է նորանից. և հետևում է, որ ոճերի ամփոփության կողմից Խորենացուց ևս պակաս չմնա. բայց ես կարծեմ ավելորդ ասացի, եթե լատիներեն գրելու ժամանակ աշխատում են ամենայն բառ այնպես գործ ածել ինչպես Կիկերոնն է գործածել, ի՞նչ պատճառով հայերս ամբողջ ոճեր և դարձվածներ չէ պիտո դնենք մեր շարադրութենների մեջ Խորենացուց և Հովհաննես Կաթողիկոսից․․․ ի՞նչ պատճառով հին լեզվի անգործածական բառերը և ոճերը անտես

76