Այս էջը հաստատված է

նելու հնության ավերակների վերա։ Այո՛, մեծ հանդես կա բանիմաց հայերի առաջև, եթե դոքա, հասկանալով իրաց կարգի փոփոխությունը, ցանկանային մշակել հայկական անշեն անապատը և անմահացուցանեին յուրյանց անունը մշտնջենական արձաններով—աննախանձ աշխատութեններով։ Բայց իմ այս ասելովը թո՛ղ մեր սիրելի ազգը չիմանա, թե ազգի համար կա չկա, միայն ուսումնականքն են պարտական գործ կատարել, ո՛չ. ազգային խոսքի տնտեսության մեջ ամենայն մարդ յուր վիճակի և կարողության հարմար պիտո է գործակատար գտանվի. միմիայն հեղինակները ո՛չինչ չեն կարող առնել։ Դնենք թե գրեցին շատ բաներ. գրվածքը կարոտ են տպվելու. հեղինակը, տարիներով կյանք մաշելուց հետո յուր աշխատության վերա, պարտական չէ հոգալ և նորա տպագրությունը, նա հանցավոր չեղավ, որ աշխատեց. նորա աշխատությունը պիտո է դառնա հասարակաց ժառանգություն, թեև դժբախտաբար այսպես է եղել մեր հեղինակների գործակատարությունը մինչև այսօր։ Ազգային եղբարք պարտական են նույնպես քաջալերել յուրյանց համար աշխատողքը, սրբել նոցա ճակատի քրտինքը և բարի և ազգաշեն գործերով օրինակ դառնալ նույնպես յուրյանց ընկերներին։ Ես ազգային խոսքի շինության մասին խոսակցությունս կնքում եմ սորանով, թե մինչև նոր լեզուն չլինի առհասարակ մատենագրական լեզու, մինչև գրվածների իմաստը ըմբռնելի և հասկանալի չլինի ժողովրդին, մինչև ազգը խոհեմ ճանապարհներով հոգս չառնե սեփական ազգային դպրոցների մասին և վերջապես, որ ամենից հարկավորն է, մինչև մեր պատվելի հեղինակները դպրոցական փառքը հետ դնելով ազգի համար չաշխատեին առողջամիտ կերպով, և մյուս կողմից ազգի կարողքը օգնություն չառնեին նորանց, սու՛տ է ամենայն լուսավորություն. և առանց ամենայն գործունեության սպասելը մի լուսավորող ժամանակի, ոչ այլ ինչ է, եթե ո՛չ անձնախաբեություն։ Կնքելով իմ խոսակցությունը հայկական մատենագրության վերա արժան եմ համարում ծանոթություն տալ այստեղ մի քանի բաների մասին, որ վերաբերվում էին ներկա աշխատությանս։ Մեր ազգայիններից, որ ծանոթ էին ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներին, արդեն կարդացած կը լինին «Թափառական հրեա» վիպասանությունը և ճանաչած նորա ազնիվ և սուրբ խորհուրդը, ուրեմն և արժանավորությունը. վասնորո ավելորդ համարելով այս մասին երկար բարակ քարոզ կարդալ, պարտականություն եմ համարում միայն այսքան ասել, որ, եթե մեր Մխիթարյան գերապատիվ հարք չեն կամե

78