Այս էջը հաստատված է

հնախօս ոճոյն] գրելոյն։ Զաւակն հայկական ո՛չ կարելով այլ ևս գնալ զճանապարհ մոլախոտեալ ի դարուց ժամանակաց, և շուարեալ ի [վարանս տարակուսի]. մի՞թէ չունիցի իրաւունս ընթանալ զնոյն՝ որ [բաց և արձակ է] առաջի նորա, մի՞թե ուրասցի զերախտապարտութիւն առ առաջնորդն՝ որ ուղղեաց զնա ի փրկարարն ուղի։ Հայկական դպրութիւն ի կեանս հրաշագործեալ յունական հոգւով ի դարու մերոց թարգմանչաց՝ տեսանի պահեալ զթերաշունչ կենդանութիւն մինչև ի վախճան երեքտասաներորդ դարու։ [Ի սոցա գրաւոր վաստակաց] զարդիս հասանեն ի ձեռս մեր Աստուածաշունչ մատեանն և քանի մի պատմաբանական [մատեանք], իբր ի բազումս պակասեալք և ի կանոնաց՝ պատմագրութեան և ժամանակագրութեան, [զորս, մի խիստ ումեք թուեսցի բանս, եթե ասիցեմ աբեղայական դերձակաց կարկատանս, յաբեղայական հոգւոյ յղացեալս և ի լոյս ծնեալս նոյնպէս առանց գործակցութեան յաջողակ մանկաբարձութեան առաջնորդականին մտաց, սխալել ոչ համարիմ. բայց այս գուցէ ներելի աբեղայից. ըստ որում պատմագրութեանն հանդէս չէ դոցա, այլ արանց աշխարհականաց և քաղաքականաց, որպիսիք էին պատմաբանը Յունաց և Հռոմայեցոց և նորոյս Եւրոպիոյ։ Եւ խուց աբեղայից չէ երբեք այն դիտանոց, ուստի կարելի էր համբարձեալ ղաչս նկատել և ճանաչել զիրողութիւնս աշխարհի]։ Զկնի երեքտասաներորդ դարու, խայտաճամուկ կերպարանագործութեամբ ժամանակին՝ կործան ի միջաբեկ շինութիւն հայկական հնախօսութեան, որոյ զպատճառ անհաղորդ և քաղաքական սևաբաղդութեանք զայս թոյլ լիցի ասել (թէ և պատրաստ եմք ի պատասխանի ապացուցական փաստիւք [որոց] այլապէսն խորհին). որովհետև հայախօսութիւն թարգմանչաց աղբերանայր ոչ ի կենդանի [ոճոյ խօսից] պաշտելոյ առ ազդն, այլ [ի պղտորեալ վտակաց անագանեալ Բիւզանդեան դպրութեան որում գիտակ էին թարգմանիչք, և այս իսկ է զի հայախօսութիւն հեղինակացս ոչ այնքան հայախօսութիւն տեսանի, որքան հելլենաբանութիւն, ամենևին մերկացեալ և օտարացեալ յազգային հարազատութենէ, ուստի որպէս այժմ, նոյնպէս և ի ժամանակս յայնոսիկ ոչ երբէք կարող գտեալ արմատ արձակել ի սիրտ և ի հոգի ժողովրդեան, այլ մասնաւոր ինչ անձանց ստացուած, սեփականեալ անհատից ոմանց բիւզանդականացեալ Հայոց. և այս իսկ է պատճառն զի Բիւզանդեանց ուսումնականութիւնն առանց պատշաճօրէն հայացուցանելոյ, պատուաստեալ ի վերայ հայկական հոգվոյ, մնաց բազմութեանն միշտ օտար և միշտ անմատչելի։ Ազդ Հայոց չէ եղեալ երբէք մասնակից այդպիսի օտարաշունչ ազգային դպրութեան. զի որչափ ինչ

8