Այս էջը հաստատված է

կը, աշխարհի լուսավորությունը, ինքյանք կարգել են այժմ պապական գործերի վերա քննության ատյան․ այն մարդիկը, որ երբեմն ինկվիզիտորների ձեռքով դատապարտվում էին դեպի բանտ, դեպի հուր, դեպի սուր, նույն մարդիկը կրկնում եմ, մի անփախչելի մտավորական ինկվիզիցիո են կարգել, և դեպի հավիտենական ամոթ դատապարտում են պապականության անքրիստոնյա գործերը։ Զարմանալին այս է, որ Մխիթարյան գերապատիվ հարք ինքյանք միշտ նստելով կանգնելով մի քանի անուսումն և ռամիկ հայերի հետ, և շոշափելով նոցա տգիտությունը, կարծում եմ,թե մեր բոլոր ազգը առանց բացառության այդպիսի մարդերից է բաղկացած․ և թե, ինչպես այն խեղճ մարդիկը չեն որոշում թույնը, որ խառնում եմ Մխիթարյանք յուրյանց գրվածքների մեջ, նույնպես բոլոր ազգը թույնը կընդունե շաքարի տեղ, խնդրենք ներողություն․ այդպես չէ, հայերի համար ևս մի փոքր փոխվել է աշխարհը: Ճշմարիտ է՛. և ո՛վ կարող էր ուրանալ, մեր ազգի մեջ կան շատ և շատ անուսումն մարդիկ, ինչպես նաև պատվելի Մխիթարյանց մեջ, որոնց շատերին ես ինքս պատահել եմ, որոնք բացի Rosarium և Pater noster աղոթելուց այլ բան չգիտեին, բայց մի՞թե չկան մեր ազգի մեջ նաև լուսավոր մարդիկ, որոնց դատաստանի առաջևը պատճառ ունեին կարմրիլ և ամաչել հրապարակական ստախոսը... այո՛ կան, և շատ կան այժմ, կրկնում եմ, և սրտիս երախտագիտութենից դեպի աստված, ստիպվում եմ ասել հանապազ, «Փառք քեզ, տեր աստված, որ խնայելով մարդկության տկարությանը, ստեղծել ես նույնպես հնարներ, որոնցով կարելի էր դարման տանել ախտացածներին»: Իմ աշխատության բովանդակության մասին ևս այսքան ծանոթություն տալուց հետո, մի երկու խոսք պատշաճ եմ համարում ասել այն մասին, թե ես իմ այս աշխատության մեջ գործ դրել եմ ամենայն ջանք, որ իմ գրածը պարզ լինի և հասկանալի և որքան կարելի է մոտ ժողովրդի կենդանի լեզվին. բայց արդեօք հասե՞լ եմ նպատակիս, այդ խընդիրը իմ գործ չէ լուծանել: Նոր լեզուն դեռևս մանուկ է. դեռ շատ և շատ դժվարությունք կան այս լեզվով գեղեցիկ և հաջող խոսելու. այդ կհոգա ժամանակը, երբ նոր լեզուն հեղինակների գրչի տակ ճախարակվելով, կստանա յուր այրական հասակը. մանավանդ որ այժմ դեռ շատ բաներ կան, որոնց մասին հայերը ամենևին գաղափար ևս չունենալով, չունին հետևաբար և այն անոթները, այսինքն այն ոճերը և դարձվածքները, այո՛ շատ անգամ և բառերը, որոնց մեջ կարելի էր պարունակել նոր մտքերը, որ մինչև այժմ չկային հայերի մեջ:

82