Այս էջը հաստատված է

Իգնատիոսը պատանեկության հասակում շատ գեղեցիկ էր և անչափ կնամոլ, բայց այս միակերպ կյանքը, թեպետև պերճ պալատի ճոխութենով, չկարողացավ հագեցուցանեl նորա վառ երևակայությունը և եռանդուն գործունեությունը. վասնորո թողեց նա այս կյանքը և նվիրեց յուր անձը զինվորական ծառայության։ 1521 թվականին ֆրանսիացիք պաշարեցին Պամպելունա քաղաքը․ պաշարված զորքը և առհասարակ բնակիչքը, անհաջող հակառակամարտութենից հետո, արդեն վճռել էին տալ քաղաքը թշնամու ձեռքը. միմիայն Իգնատիոսը, որ Պամպելունայի զորքի մեջ կապիտանի պաշտոն ուներ, ընդդիմանում էր այս վճռին և առաջնորդ դառնալով մի քանի հարյուր կտրիճ զինվորների՝ վերջին հուսահատության մեջ պաշտպանում էր քաղաքը։ Բայց ոտքերի վերա վերք ստանալով ձախումը, պարսպից արձակված քարից, իսկ աջումը հրազենքի գնդակից, վայր ընկավ մեռելի նման. նորա այս վիրավորությունը դատակնիք եղավ պաշարյալներին. ֆրանսիացիք մի քանի օրից հետո քաղաքը առին։ Իգնատիոսը գտանվում էր թշնամիների մեծահոգի խնամածության տակ, և վերջապես յուր ցանկությանը համաձայն ուղարկվեցավ նույն թշնամիների ձեռքով յուր հայրենի ամրոցը։ Իգնատիոսի վերքերը բժշկելու համար գանչված բժիշկները ասացին, թե հարկավոր է անպատճառ հանել ոտքի փշրված ոսկերքը. և մինչ կատարում էին այս սոսկալի վիրաբուժոլթյունը, նորա մոտ գտանված մարդիկը, ինչպես պատմիչները վկայում են, չտեսան նորա երեսում երկյուղի կամ չարչարանքի նշան։ Երկար ու ձիգ հարինքից հետո, որ հազիվ կարողացավ տանել, Իգնատիոսի վերքը բժշկվեցան, միայն մի ոտքը կարճ մնաց մյուսից և ծունկի տակում գոյացավ մի ավելորդ մսի մասն (Condyloma), որ, մանավանդ, անհանգստություն էր տալիս նորան։ Քաջասիրտ Իգնատիոսը հրամայեց սղոցել այս մասնր և երկար ժամանակ կապում էր ոտքի վերա մի երկաթի մեքենա, որ կամաց֊կամաց ձգելով՝ երկարացնում էր նորա ոտքը, թեև այսպիսի բժշկությունը մեծ ցավ էր պատճառում նորան։ Ցավի մեծ այն էր, որ այս բաները օգուտ չտվեցին և նա մինչև յուր մահը կաղ մնաց։ Իգնատիոսը, յուր ծանր ու դանդաղ բժշկության ժամանակ, անգործութենից ձանձրանալով խնդրեց կարդալու համար ասպետական վիպասանություններ, բայց այնտեղ չկար ոչինչ աշխարհական գիրք. նորան տվեցին պապական վանքերի ավանդությունքր։ Աշխույժ Իգնատիոսը այս գիրքը կարդալով զգաց յուր մեջ մի այլ ընդունակություն, մի բոլորովին նոր կոչումն։ Նորա երևակայությունը, որ դեռ չէր ամրացած սաստիկ հարինքից հետո, պատրաստ էր ընդունել ամենայն հրաշալի բան,

88