Այս էջը հաստատված է

վասնորո և չկարողացավ ընդդիմանալ այն տպավորությանը, որ այս գիրքը ազդում էր։ Ֆերդինանդի և Իզաբելլայի փառավոր մանկլավիկը, քաջ կապիտանը հանկարծ լինում է անապատական և հիմնադիր աբեղայական կարգի։ Իգնատիոսի վարքագրիչքը ասում են, թե երբ նա դեռ մտատանջության մեջ էր, ընտրե՞ այս ասպարեզը թե ո՛չ, հանկարծ երևեցավ նորան աստվածամայրը. ծունկ չոքած աստվածածնի պատկերի առաջև երդում կերավ յուր անձը, յուր ծառայությունը նվիրել աստվածածնին և նորա անունի վերա պատերազմիլ անհավատների հետ, որոնց և քարոզել քրիստոնեություն։ Այս միջոցին վեր կացավ մի անսովոր աղաղակ: Իգնատիոսի սենյակի պատուհանները դուրս ընկան, սատանան, որ մինչև այժմ կապել էր նորան աշխարհի հետ, թողեց հավիտյան։ Իգնատիոսի առաջին խորհուրդը և նպատակը Երուսալեմ ճանապարհորդել եղավ սուրբ տեղերին երկրպագելու. բայց որովհետև նորա վերքը բոլորովին առողջացած չէր, վասնորո նստավ ձիու վերա, կապեց թամքին գոտին, ճանապարհի պարկը, հոդաթափը, մի խոսքով ինչ որ կվայելեր ուխտավորի ունենալ, և այս կերպով սկսեց յուր ճանապարհորդությունը։ Ճանապարհի վերա պատահեց նորան մի մավր, որի հետ սա կրոնական վեճ բաց արեց. մավրը, չընդունելով Իգնատիոսի ասածները, թողեց նորան ճանապարհի վերա և հեռացավ։ Իգնատիոսը բարկանալով այս բանի վերա, զգաց յուր մեջ մի անզովանալի ծարավ հեռացած ճանապարհորդը սպանելու. վասնորո թողեց ձեռքիցը ձիու սանձը այն խորհրդով, որ թե հաճո և ընդունելի է սուրբ կուսին անհավատի պատժվիլը, ձին կերթա այնպիսի ճանապարհով, որ անպատճառ կհանդիպեր մավրին։ Բախտը հաջողեց և մավրը ոչինչ տեղում նորան չհանդիպեց: Իգնատիոսը հասավ շուտով Մանրեզ քաղաքը, որ հռչակավոր էր յուր վանքով և աստվածամոր հրաշագործ պատկերովը։ Այստեղ Իգնատիոսը արձակեց իր ծառայքը, գնեց մի աբեղայական հաստ մոխրագույն վերարկու և խոստովանվելով մի աբեղայի՝ հայտնեց յուր դիտավորությունը, թե կամենում էր Քրիստոսի գերեզմանի մոտ կատարել յուր ապաշխարությունը։ Աբեղան գովեց այս դիտավորությունը։ Իգնատիոսը քանի օր, քանի գիշեր ծունկի վերա մնալով աստվածածնի պատկերի առաջև կախեց յուր գլխարկը և սուրբ սեղանի վերա և ուխտավորի հանդերձով ճանապարհ ընկավ ոտքով դեպի Բարսելոն, որպեսզի այնտեղ նավ գտանելով նստի և նավե Պալեստին։ Բայց ճանապարհին իմանալով, որ Բարսելոնում ժանտախտ է հառաջացել և թե ամենայն հաղորդակցություն այս քաղաքի հետ կտրված է, ետ դարձավ վերստին Ման

89