Այս էջը հաստատված է

հասանէ տեսողութիւն աչաց, տեսանեմք, զի աբեղայք էին որ հիմն եդին գրականութեան ազգին և այն ի ճռաքաղէ յունական այգւոյն, աբեղայք էին որ պահպանողք գտան այդր գրականութեան, ուստի և մինչև այժմ աբեղայական տեսանի գրականութիւնդ այդ. թէպէտ մնալ այդպէս ոչ կարէ, ըստ որում առ դուրս գայ ժամանակին անվեհեր Հաննիբալ: Հետևանք այդօրինակ բռնաբարական ընթացից մերոցն ընդ հարազատ լեզու ժողովրդեան զի՞նչ. այդպիսի մատենագրութիւն ամենևին խորթ ի հայկական ոգւոյ քանի՛ վնաս լուսաւորութեան մերայնոցն։ Այդպիսեօք այս յարմարեալ կազմեցաւ արուեստակեալ մի գրականութիւն հռոմահայ, բայց ոչ բուն և հարազատ հայկական։ Եւ գրուածք նոցա որպէս աւանդեն նոքին իսկ պատմիչք կէս մի ի հուր դատեալ և կէս մի մատնեալ յանել բանտարգելութիւն։ Եթէ գրուածք մերայոցն միանգամայն հասկանալի էին ժողովրդեանն, և թէ թոյլատրեսցուք ոմանց կարծեաց երևիլ իբր հաւանական, թէ ի ժամանակի թարգմանչաց նոյն էր [ոճ խօսից] և գրերոյն և ժողովրդեանն՝ զի՞նչ ապա հեկեկանք ծերունւոյն Խորենացւոյ առթեալք ի մահուանէ Սահակայ Պարթևի՝ Հայրապետի Հայոց, և ի բարձմանէ թագաւորութեանն ի տանէն Արշակունեաց. «Ո՞վ այսուհետև զմերս յարգեսցէ զուսումն, ո՞վ ուրախասցի ընդ յառաջադիմութիւնն աշակերտիս. ո՞վ զհայրականն բարբառեսցի զուարճութիւն, մասամբ ինչ յաղթահարեալ յորդւոյս». Խորեն., Պատմութիւն Հայոց, <գիրք Գ>, գլուխ 68։ Զի՞նչ պէտք որոնելոյ զյարգող ուսման Ծերունւոյս, եթէ ժամանակակցացն միահաղոյն նովին առաջնորդեալ էր լեզուախօսութեամբ,որով և այս աւանդէր նոցա զնշխարս հնութեանց առաջնոց Հայկազանց։ Ո՞ր անձն բանական ի միտ առեալ իմաստնապէս զգրուածս սորա ո՛չ խիլայէր մեծաւ յարգութեամբ զարժանաւորութիւն առնս հանճարեղի, և զի՞ էր սմա յողբսն որ վասն բարձման հայրապետութեան ի տանէ պարթևազանց և կործանման թագաւորութեան Արշակունեաց, որք յաւէտ գործք էին քաղաքականք և եկեղեցականք, յաւելուլ զեղերս առ այն թէ չէ ոք ի միջի որ յարդեսցէ զուսումն և զգիտութիւն*: Առանց ամենայնի գիտակցութեան զհնութիւն ախտացեալ զախտ, չէ դժուար պնդել թէ ի ժամանակի [յայնմիկ նոյն] էր [ոճ խօսից] և

__________

  • Այս ամենայն փոխելի է այլապէս. բանք Մովսիսի Խորենացւոյ հիմնաւոր են ամենևին, զի ի բառնալ յազգէն պաշտպանից լուսաւորութեան, յորոց սակի էր Սահակ Պարթև, I: կործանիլ թագաւորութեան, ի հարկէ, չմնայ այլևս յարգող և յառաջուցանող հայկական ուսման, զի գաւազան իշխանութեան է, որ հովանաւորէ և զգիտութիւն և զուսումն ազգի. և ոչ ուրեք ծաղկեցան իմաստութիւնք առանց ազգային պետութեան (ծան. Նազարյանցի):
9