րա այս ճանապարհորդությունը. բոլոր Իտալիա ամայացած էր փոքր-ինչ հառաջ գոյացած սարսափելի ժանտախտից, ամբողջ քաղաքներ, ամբողջ գեղեր դատարկված էին։ Իգնատիոսը գունաթափած, չարչարված և միանգամայն հալումաշ եղած պահքից և հիվանդութենից՝ ոչինչ տեղում չէր գտանում մի օթևան. նորան, ախտացած համարելով ժանտախտով, հալածում էին ամենայն տեղից. գիշերները անցուցանում էր պարզ երկնքի տակ։ Նորա օտարությունը ժողոված էր ո՛չ թե մի բնակության հարկի մեջ, այլ կապույտ երկնակամարը էր նորան տունի փոխանակ։ Օրերով ոչինչ չէր ուտում. պատճառ՝ չէր գտանում։ Ամենայն մարդ փախչում էր նորանից՝ երկյուղ կրելով իբրև ախտացած մարդուց, որպեսզի ինքը ևս չվարակվի անողորմ ցավովը, բայց ի վերա այսը ամենայնի Իգնատիոսը ուրախանում էր քաշած չարչարանքների համար, նա համարում էր թե այդ նեղությունքը քավում են նորա մեղքերը, վասնորո առավել զորանում էր հոգով: Այս անտանելի ճանապարհորդության մեջ, ասում են, որպես թե երևել է նորան Քրիստոս և խոստացել է ապահով մուտք տալ Վենետիկ։ Ճշմարիտ. մինչև անգամ Վենետկի դուռի պահապանքը չհարցրեցին Իգնատիոսից, թե ո՞վ է, ո՞րտեղից Է ղալիս կամ ու՛ր է գնում, և այս կերպով նա կարողացավ ազատությամբ մտանել Վենետիկ։ Այնտեղ ևս ապրում էր մուրացկանութենով. և գիշերները հանգչում էր սուրբ Մարկոսի հրապարակումը։ Նորա ծանոթությունը հռչակավոր սպանիացիների հետ նորան այնքան օգտակար եղավ, որ հնար ունեցավ նստել այն զինվորական նավը, որ նավում էր Պալեստին։ Բանի տեղ չդնելով ծովային հիվանդությունը, նա սև հաց էր ուտում և նավի սպասավորներին քարոզում էր շատ խիստ բարոյականություն։ Նորա քարոզները փոքր մնաց որ գլխին փորձանք դառնային, կոշտ ու վատթարաբարո նավաստիքը ձանձրանալով թափառական քարոզչից, կամենում էին ցամաք հանել նորան աոաջին անմարդաբնակ կղզու վերա, հակառակ քամին, որ մղեց տարավ նորանց մինչև Կիպրոս կղզու եզերքը, արգելառիթ եղավ այս զարհուրելի դիտավորությունը կատարելու։ Նավը մի քանի օր այնտեղ կանգնելով, վերջապես վեր առեց խարիսխը և ապահովությամբ հասավ Երուսաղեմ դեկտեմբերի 4-ին 1523 թվականին։ Իգնատիոսը վաճառեց յուր ունեցած չունեցածը, որպեսզի կարողանալով հատուցանել սարրակինոսներին սովորական հարկը՝ թույլտվություն ստանա փրկչի գերեզմանի մոտ աղոթելու։ Իգնատիոսը հազիվ թե հասել էր յուր նպատակին, փոխվեցավ. նա մի այլ մարդ դարձավ բոլորովին. նորա սիրտը հղացավ նոր խորհուրդ ավետարանել թուրքե
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/91
Այս էջը հաստատված է
91