Լոյոլա Ավետարանի ուսման հակառակ տալիս է աշակերտներին յուր անձին մի մասը, յուր մտածության փեճեկի մի թաղանթը։ Նա յուր մանկության ժամանակ գիտեր ոգևորություն, բայց կազմելով մի անսահման իշխանություն ոչովին չէ տալիս այս կյանքի և ազատության աղբյուրը. նա փոխանակ ազատ ոգևորության տալիս է ուրիշներին միմիայն ձևի և կարգի անուրը և պահանջում է դեպի յուր աստվածը ո՛չ թե մանկական սեր և խոնարհություն, այլ ստրկական երկյուղ (timor servilisJ: Դառնանք դարձյալ դեպի Լոյոլան։ Մոնմարտրյան նշանավոր երդումից հետո նա դարձյալ ընկավ (և արդեն վերջին անգամ) ցնորման մեջ։ Վերստին երևում էին նորան սուրբեր ու հրեշտակներ. երբեմն դժոխք ու սատանաներ։ Իգնատիոսի հոգու այսպիսի խառնափնդորված վիճակը սաստիկ խանգարեց նորա առողջությունը. աշակերտքը բժիշկներ կանչեցին, որոնք խորհուրդ էին տալիս Իգնատիոսին ուղևորիլ դեպի հարավ, բայց ամենևին չէր համաձայնում: Վերջապես Կսավիեն, Լայենեզը և Սամերոնը հայտնեցին, թե ինքյանք կամեին գնալ Սպանիա, որ կարգի դնեն այնտեղ հասարակության գործերը։ Իգնատիոսը երկյուղ կրելով, թե մի՞գուցե այս երիտասարդ մարդիկը երթալով յուրյանց հայրենիքը և ծնողաց աղաչանքին ականջ դնելով, կամ գուցե դեռևս աշխարհի ապագա փառավոր հույսերից հրապուրվելով, մնային այնտեղ, հրամայեց նորանց մնալ Փարիզի մեջ, իսկ ինքը ճանապարհ ընկավ դեպի Սպանիա, հավաքվելու տեղ նշանակելով աշակերտներ Վենետիկ քաղաքը: Իգնատիոսը երկար չմնաց հայրենիքի մեջ. զուր տեղը նորա ծերունի հայրը և մանավանդ եղբայրը ծունկ չոքած նորա առաջևը աղաչում էին մնալ: Նա հերքեց նոցա խնդիրը, հրաժարվեց նորանց օգնութենից և շտապեց դեպի Վենետիկ, ուր և հասավ 1537 թվականին։ Այստեղ նա յուր սովորական կերպով սկսեց քարոզել ժողովրդին և աշակերտներ ճարել։ Հոգևորականությունը լավ աչքով չէր նայում նորա վերա, և մինչև անգամ դատապարտում էր իբրև հերետիկոս։ Ասում էին, թե նա իբրև հերետիկոս հալածված է Սպանիայից և Ֆրանսիայից. գտանվեցան և վկայք, որ պատահել էին Սալամանկայում այն ժամանակ, երբ դոմինիկյան կրոնավորները բանտ էին դրել Իգնատիոսը իբրև ժողովրդի մոլորեցուցիչ։ Բայց ի վերա այսր ամենայնի Լոյոլան կարողացավ ազատվել սպառնացած վտանգներից։ Նա սկսեց կեղծավորվիլ այնտեղի Պետրոս Կարաֆֆա եպիսկոպոսի առաջևը (որ հետո պապ դարձավ Պավլոս IV անունով), և բոլորովին արդարացավ նորա օգնութենով։ Բայց եպիս
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/99
Այս էջը հաստատված է
99