Այս էջը սրբագրված է

ուրախություն պատճառել, եթե չկային մեր մեջ ուրախացուցիչ նյութեր-մեր բարի գործերը։ Առհասարակ տոները բերում են յուրյանց հետ մի պայմանավոր ուրախություն. այդ օրերում շատ վշտակիր մարդիկ հարկադրվում են պատշաճից, ուրախության քող ձգել յուրյանց դառն կամ թթու երեսի վերա․ այդ օրերում ուրախ է ցույց տաշիս յուրյան մեծատունը, որի լեղին պատառվում էր ներսումը բարկութենից, թե ինչո՜ւ համար ձեռքից փախուցել է այս կամ այն օգտաբեր գործը. այդ օրերում ուրախանում է և աղքատը, յուր վերջին դահեկանը դնելով սեղանի վերա յուր ընտանիքի և զավակների առաջև, առանց մտածելու, որ գալոց օրի համար չուներ հացի գին անգամ։ Բայց մի ուրախություն, որի որպիսության և պատճառի մասին չէինք կարող հաշիվ ու համար տալ մեզ, որ և ֆոսֆորի նման մի րոպե, մի ակնթարթ վառվելով, մյուս րոպեում թողնելու էր այրվածքը յուր անպիտան հոտով—տխրություն և վիշտ, այդպիսի ուրախությունը երեխայական է և անխել։ Մեք երբեք իրավունք չունինք ուրախանալու առանց օրինավոր պատճառների, և այդ պատճառքը էին մեր գործերը։ Մինչև գործած չէինք այնպիսի գոր¬ ծեր, որոնց վերա արժան էր ուրախանալ, մի սուտ և երեխայական ուրախություն, որով պիտի ուրախանայինք, մեզ շատ վնասակար կարող էր լինել, որովհետև մեր ձգտողությունը թուլանում է ուրախության ժամանակ. պատճառ, ուրախությունը հետևում է լրութենից, իսկ լրությունը մահ է զորության և ձգտողության համար։ Դորա հակառակ մեր գործունեությունը, ձգտողությունը, ուժը և զորությունը այնքան շատանում է, այնքան սաստկանում է, որքան շատանում են և սաստկանում են կարիքը և հարկավորությունքը։ Այս ասածներիցս երևում է ահա, որ նոր տարում ևս, ինչպես մյուս այլ հանդիսավոր օրերում, իրավունք ունի ուրախանալու այն մարդը, որ ուներ ստուգապես ուրախացուցիչ գործեր։ Ուրեմն, սիրելի ընթերցող, մեք քո հետ ասենք միմյանց եղբայրաբար, թե ի՛նչպես էին մեր գործերը անցյալ տարում. արդյոք ա՞յն¬ պես, որ հանգիստ խղճմտանքով և պայծառ ճակատով կարող էինք ձեռքերս սրտերիս վերա դրած վկայել, թե ինչ որ մեր խելքը կտրում էր, թե բարի՜ է, կատարել ենք ինչքան մեր կարողությունը կտաներ, մի բարի գործի մասնակից լինելու, եղել ենք, թե սորա հակառակ, մեր սրտի և հոգու դատավորը, այս հանդիսավոր րոպեումս, մի քանի դատա- պարտող խոսքեր ուներ մեզ ասելու։ Արդյոք անցյալ տարում ճանաչե՞լ ենք մեզ, թե մարդ ենք, ուրեմն և արժան էր ապրել և մարդկության համար, հրաժարվելով եսական անձնասիրութենից։

Առանց այս բաները քննելու, նոր տարին նույնպիսի օր է, ինչպես