Այս էջը հաստատված է

մեծ պահքի երկուշաբթին. օրի կանաչը և կարմիրը ո՛չ ոք չէ տեսել մինչև այժմ։ Եթե իմ մասին հարցանեք, ես կասեմ ձեզ, որ իմ կյանքը, սկսած այն օրից, երբ հիշում եմ ինձ, մինչև ներկա րոպես, գտանվում է միօրինակ տխրության մեջ։ Ինձ ո՛չ մի բան չէ կարող ուրախություն պատճառել բացի նորանից, որ եղած էր կամ լինում էր մեր տարաբախտ ազգի օգտի համար. իմ անձնականը և ստացականը այն օրիցն եմ ես ուրացել, երբ աչքս բանալով, բարոյապես նայել եմ մարդկության վերա։ Այս պատճառով, որպես իմ մասնավոր, ինձ միայն վերաբերելի վիշտը չէ կարող ավերել այն ուրախությունը, որ ուրախացել էի մի ազգային ուրախառիթ գործի վերա, նույնպես և անձնական ուրախությունը չէ կարող փարատել այն ազգային տխրության խավարատեսիլ թանձր ամպերը, որ շատ անգամ նստելով ծանրանում են սրտիս վերա։

Ո՛հ, ահա երեսուն նոր տարիք անցուցել եմ ես. նոցանից մինչև քսանը նույնպես ուրախացուցել են ինձ ինչպես այժմ շատ մարդերի. բայց այս վերջին տասն նոր տարիքը, ի՛նչ բաների վկա են եղել իմ հետ միասին, ի՛նչ ողբալի և արտասվելի գործերի ականատես, որ գործվել էին մեր խնայելի ազգի մեջ։ Ո՛րքան մարդիկ, մեզ ծանոթ ու անծանոթ, ավարտել են յուրյանց երկրավոր կյանքը, քանի՛ բարեկամք սուգ և արտասուք կտակել են մեզ։ Քանի՛ քանի անգամ, ցավելու համար պատահել է մեզ տեսանել այնպիսի մարդիկ, որ անարգանք էին մարդկության, որ ցանկանում էին հասանել հերոստրատյան պարծանքի և հիշատակի, որ մտածում էին խայտառակության սանդուղների վերայով բարձրանալ մինչև անմահ փառքի սահմանքը։ Տխո՛ւր տեսարաններ. այստեղ կեղծավորը, թափելով յուր մարդահաճության թմրեցուցիչ թույնը, մտածում է երես գտանել, անուն ժառանգել․ այնտեղ, գողը և ավազակը սորան նորան ճաշերով և ընթրիքներով յուր մոտ քարշելով կազմում է մի ընկերություն յուր հետ, որպեսզի դուրս չմնա մարդկային ընկերութենից, որպեսզի այդ միայնությունը չդառնա նորան հանցանքի ցուցակ ամեն մի աչք ունեցող մարդու համար։ Այլ տեղ, մարդիկ, վաղուց ահա հոգիքը գրավ դրած սատանայի մոտ, մեռանելու ժամանակին յուրյանց անունը կտակում են աստղերին. զո՜ւր աշխատանք։ Մյուս տեղ, խելակորույս և խավարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտութենից, այնպիսի կամակոր և անձնաբռնադատ զորությամբ, որպես կփախչեր մի ավազակ յուր մութն և խոնավ բանտից․ այլ տեղ, լուսավորության և մարդկային ազատ մտածության թշնամիք, դարբնի գործարանք են բացում անտանելի ծանր շղթաներ պատրաստելու և, եթե կարելի է, բոլորովին խեղդելու մարդկային բանականության օրինավոր