Այս էջը հաստատված է

տարեկան շրջանառությունը, որ հիվանդությանս պատճառով քանի ամիս արդեն մնացած էր բարձիթողի։

Առաջին մարդու անունը, որին պիտի պատահեք Հիշատակարանիս մեջ, Բեգզադեն է։ Բեգզադե չդարձավ, գլխներիս փորձանք դարձավ, կարող եք ասել. ի՛նչ պիտո է առնել, այսպիսի Բեգզադեների պարտական ենք ցույց տալ ամենայն մարդկային կարեկցություն, առանց զզվելու և հետ քարշվելու։ Անցյալները գրում է ինձ մի այսպիսի նամակ։

«Պարոն Կոմս էմմանուել,

Շնորհավորեմ քո անբախտությունը, որի վերա ուրախացել եմ խիստ շատ. աստված կյանք տա դորա պատճառին։ Փառք աստուծո, ազատվեցա քո ձեռքից, ազատվեցա քո Հիշատակարանից, մնաս բարով հավիտյան. աստված քեզ դատավոր։

Բեգզադե»

Ոչինչ բան իհարկե չեք կարող հասկանալ սորանից, պատվելի ընթերցող, որովհետև ես ևս չհասկացա․ պատճառ, ո՛չ մի անբախտություն չէր պատահել, որ ինձ վիշա պատճառելով կարողանար ուրախացնել այդ մարդկային նախատինքը (այս է Բեգզադեի ճիշտ սահմանը)։ Բայց մի փոքր համբերություն, կհասկանաք կարդալով Հիշատակարանիս հետևյալ տողերը, որովհետև ես ևս հասկացա։

Մի քանի օր սորանից հառաջ, գալիս է իմ մոտ ծանոթներիցս մինը, որին դուք չեք ճանաչում,— վասնորո ձեր համար միևնույն է, եթե ես այդ իմ ծանոթը անվանեմ Գուլի֊Շամամա,— և այսպես գալով իմ մոտ պատմում է ինձ Գուլի֊Շամաման, թե պ. Բեգզադեն, անչափ ուրախացել է լսելով, իբր թե հորեղբայրս պատվիրել է ինձ ներս չբերել Հիշատակարանիս մեջ. պ. Բեգզադեն կամ նորա գործերը։ Այդ իրողությունը ահա, պ․ Բեգզադեն համարել է ինձ մի մեծ վատաբախտություն, իսկ յուր համար մի ծայրացյալ երջանկություն։

Այսքան պիտի իմանալ, որ հորեղբայրս ինձ ոչինչ չէ ասել, որովհետև երբեք չեմ ներգործել նորա կամքին ընդդեմ, բայց պ. Բեգզադեն իմանալով, որ ես տկար մարդերի կողմից բամբասանքի տակ եմ ձգել իմ անձը, եզրակացուցել է, թե հա՛, այս է որ կա, Կոմս էմմանուելի հորեղբայրը կկապե նորա բերանը։— Հրամերես, միայն քո ցանկությունն էր պակաս այդ բանի համար։

Սպասի՛ր, պ. Բեգզադե, ես քո դրանը կչոքեմ մի օր, և ի՛նչպես