Այս էջը սրբագրված է
նախ և հառաջ գորգս (խալիչա) կփռեմ և լվադեղ (персидская ромашка) կքանեմ նորա չորս կողմը, որ միջատները չհամարձակվին կենդանի մնալ գորգերի վերա, թո՜ղ թե անհանգիստ առնել ինձ յուրյանց եղջերային դարանակալ խայթոցներով...
Բայց Գուլի-Շամաման չէր եկած իմ մոտ քսության համար, չէր եկած որ պատմե պ. Բեգզադեի հիմարարանությունքր, նա մի բարի տղա է և բարի սրտով. նա եկել էր հարցանել ինձանից, թե ի՞նչ բան է Տրովատոր ողբերգությունը, որի մասին կարդացել էր մի լրագրում, թե անդադար ձևացնում են թեատրոնական բեմի վերա։ Զեղ հայտնի կլինի պ. Շահբեգի ինձ գրած նամակից, որ ես շատ սիրում եմ այդ ողբերգությունը, վասնորո մեծ ուրախությամբ պատասխանեցի Գուլի-Շամամային, թե այդ ողբերգությունը պ. Վերդի երաժշտի բոլոր երաժշտական գործերից պատվականն է։
— Բայց միտքը ի՜նչ է,— հարցնում է Գուլի֊Շամաման։
«Մի կոմս,— պատասխանում եմ,— խարուկի վերա այրում է մի ժամանակ մի ցիգան կին, որպես կախարդ և գող• այս կինը ունենում է մի դուստր Ազուչենա անունով։ Մայրը կրակի մեջ այրվելու ժամանակ, մահվան դռնում կանչում է և կտակում է Ազուչենային, վրեժխնդիր լինել յուր մոր մահի համար. ողորմելի կնոջ վերջին խոսքերը լինում են վրեժ, վրեժ. ուտող ու մաշող կրակը կապում է նորա լեզուն...
Դուստրը կամենալով կատարել յուր մոր կտակը, գնում է մի օր կոմսի տուն և գողանում է օրորոցից նորա որդին, որ տանի այրե կրակում և դորանով հանե մոր վրեժը։ Բայց այդ միջոցին Ազուչենայի գրկում լինում է և յուր որդին, և այսպես, երկու երեխայքը գրկի մեջ գնում է և մոտենում է խարուկին. կամենում է ահա ձգել կոմսի զավակը կրակի մեջ, բայց նայելով անմեղ երեխայի վերա, խղճահարվում է. գութը հաղթահարում է վրիժական հոգին։ Հանկարծ պատկերանում է նորա աչքի առաջև նորա մայրը, որ խորովվելով կրակի վերա, բոցերով ամենևին շրջապատված մեռանում է ահա, և կյանքի վերջին շնչումը, այն սոսկալի մահու տառապանքի միջոցին, ողորմելի ձայնով բողոքում է դեպի յուր դուստրը, հանձնում է նորան յուր մահու վրիժառությունը... Ազուչենայի ականջին դարձյալ լսվում են մոր վերջին խոսքերը, վրեժ, վրեժ: Խեղճ Ազուչենան համարյա թե խելակորույս շտապում է այրել կրակի մեջ կոմսի որդին... մանուկը մի րոպեում չքանում է բոցերի մեջ։ Բայց ի՛նչ հուսահատություն, ի՜նչ ողբալի բան, երբ Ազուչենան զգաստանալով տես անում է յուր մոտ դրած կոմսի զավակը ողջ և առողջ։ Ազուչենան խելագարության մեջ այրեց յուր սեփական որդին։ Ինչ պիտո է առներ, 105