Այս էջը սրբագրված է

պատճառում էր իմ մեջ մի տրտում մտածություն, որ սիրելի չէ հայերին, ըստ որում ծա՛նր բան է անձնաքննությունը... Մտածություն, դարձյալ մտածություն, անվե՛րջ մտածություն․․․․

Այս և այն տեղից ստացած նամակներս ընկած են ցիր ու ցան, որոնց շատերը մինչև այսօր անպատասխանի, որովհետև չկար գրելու համար հարկավոր ուժ։

Ձանձրույթը մյուս կողմից, խեղդում էր․ չկար մի մարդ․ որ մոտ լիներ սրտիս, որի հետ ունենայի մի հասարակաց գաղափար։ Շատ պատահեցա գեղեցիկ և պատվական հոգու տեր մարդերի, որոնք դարձան ինձ շատ լավ ծանոթք, բայց նոքա պարապում էին կամ յուրյանց ազգային գործերով կամ ընդհանուր մարդկության գործերով։ Օրերը և շա- բաթները վազում էին ջրի պես, բայց և ոչ մի խոսք այն բաների համար, որոնց մասին խոսելու ծարավը խեղդում էր ինձ․ խոսք, որ մոտ էր իմ սրտին և հոգուն, որ վաղուց արդեն դարձել էր իմ կյանքը, իմ հոգին, իմ արյունը և ուղեղը։

Վերջապես բարոյական ուժը հաղթահարեց ֆիզիկական թուլությունը, զորացուց իմ ջղերը և ահա ձեռքիս մատերը կարողանում են գրիչ սեղմել յուրյանց մեջ։

Դադարեցավ կարմրագույն և ջերմ հեղանյութի շատրվանը, որ այնպիսի հորդությամբ դուրս էր զարկում թոքերիցս. և ես սկսեցի ազատ շունչ առնուլ։

Շու՛տ գրիչ, թանաք, թուղթ, և ահապ, Շահբեգի նամակով բացում եմ Հիշատակարանիս դուռը։

                                         16/28 մայիսի, 1859, Րեդսւտկալե 

«Պատվական եղբայրս Կոմս էմմանոնել

Բեռլինից ապրիլի 12-ից գրած նամակդ, որով քրիստոսի հարությունը շնորհավորելուց հետո պատմում էիր ինձ քո ճանապարհորդության տխուր պատճառը, ստացա ամսուս 14-ին, և ահա գրում եմ պատասխանը, առանց գիտելու, թե ուր էիր այժմ, միմիայնց հուսալով Վիսբադենի Բոաուն անունով բմշկի շնորհիվ վերա, որին ուղարկում եմ այս նամակը քեզ հասուցանելու համար, աշխարհի մոռացված ծայրից, մի խուլ տեղից, ինչպես է Րեդուտկալեն։ Վաղուց լուր չունեի քեզանից, վաղուց կամեի գրել քեզ, բայց ուր և ինչպես, այս բանը փակում էր ճանապարհս․ այժմ քո նամակը հայտնեց ինձ հաղորդակցության հնարը և ղու կարող ես մի քանի ձայներ լսել մեր կողմից։