Այս էջը սրբագրված է

կենակից էր մեր ազգր, կամ որի կապանքի տակ գտանվում էր ճնշված և' բարոյապես և' քաղաքականապես։ Այդպիսի սովորությունքը որպես ընդհանրապես վնասակար, կարելի է միայն խայտառակել, բայց ոչ որպես մի ախտ, որ երևել էր որպես հետևանք ազգի սեփական կյանքի և արյունի։

Այսպիսի անտեղի զրպարտություն մեր աստրախանեցի հայերի վերա գրած նշմարում ենք հեղինակի կողմից, կարդալով հետևյալ տողերը (տե՛ս երես 443), «Մինն ի գլխաւոր շռայլութեանց է անուանակոչական տոնախմբութիւնն, զոր մեծածախ կատարեն յամի ամի, նուիրելով և Հոգևորականաց զառատ աջահամբոյր, ես բազմիցս ջանացայ ի խափանել զայն վնասակար սովորութիւն և կարէի ի սպառ խափանել, եթէ ներգործութիւն իմ լինէր ձեռնտու առաջնորդաց։ Սերոբէ Արքեպիսկոպոսն կամեցեալ էր խափանել զայն սովորութիւն, բայց վերջացեալ էր յիւրոց նպատակաց, ըստ որում կատարեալ է ինքն յամի ամի զիւր տօնախմբութիւն, շարունակ կարգաւ ստանալով ի ժողովրդոց զառատ աջահամբոյրս, ուստի լոկ հրաման նորա առանց օրինակի եղեալ է անպտուղ))։

Այստեղ բամբասվում է Սերոբե արքեպիսկոպոսը, որպես թե նա միայն էր հայոց հոգևորների մեջ, այսպես ընթացող. ինքը հեղինակը ես ուրիշ գաղափար չէ թողել մեզ յուր ընթացքով զանազան հայաբնակ տեղերում, ուր և մեք պատահած ենք երբեմն երբեմն... Բանը միայն տոն կատարելու վերա չէ... Եվ այդ հանցանքի կարգում չէ որևիցե վիճակից մարդու համար։ Սովորության չխափանվելու պատճառ բերվում է Սերոբեն. ինձ թվում է, որ արգո հեղինակը խառնափնթորում է բաների ժամանակը։ Երբ հեղինակը, լրացյալ իրավունքներով, քննչի պաշտոնով գտանվում էր Աստրախան, Սերոբեն վախճանած էր արդեն։ Եվ չգիտենք, թե ո՛ր առաջնորդին է վերաբերում, որ ընդդիմություն է ցույց տվել, կամ թե գոնյա որին ձեռնտու չէ եղել հարգի հեղինակի ջանադրությունը խափանելու տոն կատարելը Աստրախանում։ Այն ժամ անակ, ինչքան ես հիշում եմ, առաջնորդ չուներ Աստրախանը, պաշտոնը վարում էր Բարսեղ եպիսկոպոսը Տեր Մարտիրոսյան, որ և շուտով զրկվցավ յուր պաշտոնից հեղինակի առաջարկությամբ և գնաց էջմիածին։ Ո՜հ, ի՛նչքան նյութեր մեր ժամանակակից պատմության համար։ Կո՛մս, հույս ունիմ, որ կգա մի օր, երբ այդ բոլորը կերևին Հիշատակարանիդ մեջ սպիտակի վերա սևով դրոշմած։

Հեղինակի անփորձությունը բնագիտության մեջ շատ պարզ երեվում է, մինչ խոսելով Բաքուի հրաբուխների մասին։