Այս էջը հաստատված է

համարում է, թե մի ծծմբային օդ է վառվողը, կարծելով թե ամենայն օդ, որ վառվում է, հարկավ պիտի ծծումբ ունենա յուր մեջ. ինքը արգո հեղինակը վկայում է, թե հրաբուխների մոտակա տեղերում կան նավթի հանքեր. եթե փոքրիշատե ծանոթ լինեին նորան հանքաբանությունը և քիմիան, այն ժամանակ, գուցե առանց փորձի, անալոգիայով միայն կարող էր իմանալ, որ այդ վառվող օդը է ածխային բաղադրություն, որպիսի գազով լուսավորվում են այժմ եվրոպական քաղաքները։ Հեղինակից ծծմբային օդ կարծածը նավթի շոգիք են, իսկ նավթը պատկանում է ածխային մարմինների։ Քարյա ածուխը, որ բավական խոր էր ընկած գետնի կեղևապատի մեջ, և հետևաբար ենթարկված է ավելի բարձրաստիճան ջերմության, լուծանվում է դեպի զանազան բաղադրությունք, որոնցից մինը է նավթը։ Սա, յուր բաժանված տեղից բարձրանում է որպես շոգի, և պատահելով ջրերի (ուրեմն ավելի ցած աստիճանի ջերմության, որովհետև ավելի մոտ է երկրի մակերևութին), բնական օրենքներով ստանում է հեղուկ հատկություն և մասնավոր կշռով (удельным весом) թեթև լինելով քան թե ջուրը, հավաքվում է ջրերի երեսին, որից հառաջանում են նավթի հորերը և լճերը։ Բայց այն շոգիքը, որ ճանապարհ ստացել էին դեպի երկրի մակերևույթը մի վուլկանական ճեղքվածքի միջով, չհանդիպելով ջրի կամ մի ավելի սառն շրջակայքի, հասանում են դեպի վեր շոգու հատկությամբ, և հերիք է մի լուցկի մոտեցնել այդ շոգուն, որ պայծառ վառվեր։ Իսկ թե այդ շոգիքը հավաքվեին մի անոթի մեջ, որ դրվեր ավելի ցած ջերմությամբ շրջակայքում, եթե այդ անոթը շրջապատող օդը ավելի ճնշեր այդ անոթը, քան թե նորա մեջ գտանված օդի ձգական ուժը, այն ժամանակ, անտարակույս, շոգին կլուծանվեր դարձյալ դեպի հեղուկ մարմին — նավթ։ Այս համառոտ ծանոթաբանությունը ավելորդ չեմ համարում ես, հավատացնելու համար արգո հեղինակին, թե ոչ ամենայն բան ծծումբ է, որ վառվում է, մանավանդ այն մեհենների միջի վառվածը։ Արդյոք գիտեք արգո հեղինակը (ի՛նչ տեղից պիտի իմանա), թե ծծումբը վառվելու ժամանակ խլելով օդից երկու չափ թթվածին, բաղկացնում է ծծմբաթթու (ՏՕ2 сернистая кислота), որ սաստիկ վնասակար լինելով շնչառության, կարող է խեղդամահ սպանել և քուրմերը և ուխտավորքը։

Հեղինակը շատ տեղ օդերի մասին ևս հայտնում է յուր կարծիքը. երբեմն լավ, երբեմն վատ և վնասաբեր ասելով այս կամ այն տեղի օդը։ Այդպես կարելի չէ օդ քննել և այդպիսի անհիմն խոսքերը ոչինչ գին և արժեք չունին գիտության մեջ, որ պահանջում է փորձական ստուգագործություն։ Օդի օգտակարությունը և վնասակարությունը քննվում է