Այս էջը սրբագրված է

մերոյ թարգմանչիյ»։ Սուրբ Սահակի ձեռագրից օրինակված լինելը արդարութչուն և իրավունք է համարվել, որ բոլորովին, մի այլ վիճակի եկեղեցու գույք սեփականվի հեղինակին։ Եթե հեղինակը ժառանգական ազգակցություն ևս ունենար Սուրբ Սահակի հետ, այնուամենայնիվ այդ գրչագիրը չէր պատկանում նորան, ըստ որում ուրիշի աշխատությամբ էր օրինակված, ո՜ւր մնաց որ հեղինակի և Սուրբ Սահակի մեջ կան 1400 տարի, արևելք ու արևմուտք, երկինք ու երկիր, սար ու ձոր... Այս նորանշան իրավունքի օրինակը չենք տեսանում ոչ մի ներկա տերության օրինադրութենների մեջ, և ոչ իսկ հռովմեական օրենսդրության մեջ։ Հարցասիրության արժանի մի խնդիր է այս, ուստի պիտի խնդրեմ եվրոպական իրավաբաններից, որ տեղեկություն տան ինձ մի այսպիսի մարդկային օրենքի մասին, թե գիտեն։

Աննշան և միանգամայն անխորհուրդ բաներ շատ մեծ բան են երեվում հեղինակին, և այս հետևում է նորանից, որ նեղ հայացք ունենալով և ամենափոքրը հսկա է թվում։ Խոսքս Նախիջևանի ուսումնարանի վերա է. ահա հեղինակի բառերը (տե՜ս երես 462)։

«Ուսnւմնարանն Հայոց ի նորոյ կառուցաւ աղիւսակերտ, եոայարկ և բալմասենեակ, արդեամբ աղայ Մկրտչի՝ արդեն հանգուցելոյ, և ջանասիրութեամբ աղայ Խաչատուրի Ղոաճեանց (որ դրել է Ղոմզեանց), չորում ուսանին բազմաթիւ աշակերտք զհայերէն և զոուսերէն»։

Հեղինակը գրում է այս խոսքերը, մինչդեռ բոլոր Նախիջևանը գանդատում է դպրոցի անպիտանութենից և մի օրինավոր մարդ չէ տալիս յուր որդին այդ դպրոցը։ Աշակերտքը, որոնց ընծայվում է գիտություն հայերենի և ռուսերենի, ոչինչ չգիտեն, հազիվ հազ կարդալ այդ լեզուներով և յուրյանց անունը գրել տառասխալ անգամ։ Նախիջևանի մեծ անբախտությունը է այդ ուսումնարանը, որի մասին գովությամբ խոսում է հեղինակը։

«Սենեակք լայնանիստք, որմունք բարձրաբերձ, այլ բարեկարգութիւն ի նմին և ոչինչ», գրում էր քսան տարի հառաջ մի ուսումնական ազգային, որ կարդալով այս տողերը, անտարակույս պիտի հիշե յուր վհատական և ողբալի դրությունը Նախիջևանի մեջ, ուր գտանվում էր դաստիարակական պաշտոնով։

Արգո հեղինակը ողբում է վանքերի կործանությունը և ամայությունր, բայց չենք լսում, թե նոցա շինությունը այժմյան ժամանակումը ինչ խորհուրդ ուներ մարդկային հաոաջադիմության համար։ Կար ժամանակ, երբ մարդիկ ոգևորվում էին վանքերով և հոգևոր ասպետութեննճրով. բայց չորս հինգ հարյուր տարի անցան նորանթց հետո, ե