Այս էջը սրբագրված է

նոր պատմությունը (16 դարուց) պատնեշ է քարշել հին և նոր մարդկության մեջ։ Մի՛թե հեղինակը կցանկանա, որ մեր ազգը դուրս մնար այդ պատնեշից...

 Հայերը ունին ավելի հիմնավոր և խորհրդավոր ողբալիք, թո՛ղ դպրոցների չլինելը կամ լինելության չլինելու հավասար վիճակը նյութ լինի նոցա ողբերին և լացին։ Թո՛ղ աշխատին դպրոց շինել, աշակերտ հասուցանել, ազգը լուսավորել։ Վանքերի սաղմոսերգությունքը հանդես չունին ազգային լուսավորության մեջ:
 Արգո հեղինակը, ինչպես յուր բոլոր գրվածներում, նույնպես և մանավանդ գրքի վերջաբանի մեջ, շատ որոշ և շոշափելի կերպով ցույց է տալիս, թե ազգը, ազգի կյանքը, ազգի անցածը, ազգի ներկան, և այսպիսի ներկայի հետևելու ապագան, երբեք չէ եղած նորա համար ուսումնասիրության և փիլիսոփայական մտածության առարկա։ Թեպետ և պիտի արդարությամբ խոստովանել, որ մի այսպիսի հիմնավոր քննություն և հասկացողություն դժվար էր նորան առանց ձեռքում ունենալու բաղդատող կշիռը և չափը։
 Վերջաբանի մեջ (տե՛ս երես 503), խոսում է հեղինակը Հայաստանի բերանից. «Առ այժմ լիովին սփոփիմ և զովարար ցօղ հիւսիսոյ խառնեալ ընդ հարաւային ջերմութեան՝ կամի զիս ծաղկազարդել, պըտղաբերս առնել և օր աւուր վերածել ի լաւ անդր վիճակ>>։
 Ի՛նչ կամի ասել սորանով, անհասկանալի է. հիմք և լոգիկա չկա... Այս ուրախական խոսքերը խոսելով մխիթարվելուց հետո, իսկույն փըսխում է բերանը (տե՛ս երես 504), և ահա նորա խոսքերը։
 <<Ի վերջոյ, եթէ Խորենացին Մովսէս ողբոց խրոց զհակառակն գտեալ գրեսցէ, յայնժամ գոյն յոյս կենդանութեան մօրս թշուառացելոյ, ապա թէ ոչ ընկղմեալ եմ և ընկղմիմ ի թշուառութենէ ի թշուառութիւն և ի վշտաց ի վիշտս. և ապա անվրէպ համբուրել ունիմ զմահ.— ասաց զայս ողբալին Հայաստան և իսկոյն լռեաց, քամելով յաչաց իւրոց զշիթս արտասուաց>>:
 Այս հակառակաբանությունքը ծագում են նորանից, որ հեղինակի գրվածքը խակ մտածության արդյունք լինելով, չունին գաղափարների ընդհանուր միություն։ Հառաջ ասում է, թե Հայաստանը մխիթարվում է, արտասուքը սրբելու վերա է, հետո հուսահատվելով իսկույն խնդրում է չլինելը այն բաների, որ կային Մովսես Խորենացու ողբի մեջ, և որ ազգը մի չար բախտով հարյուրին երեսուն աճեցուցած է մինչև մեր օրերը։ 
 Ահա, եղբայր, մի նոր երևույթ, բուն հայկական, ասիական և անմխիթար զպրության մեջ                                               
                                                 143