Այս էջը սրբագրված է

մանա՞կ... Վերսացը էր բոլոր եվրոպական թագավորների նախանձելու առարկան վերսալի Ճոխությունը, նորա ֆանտաստիկական շռայլությունը, նորա պատշաճի գաղափարքը երկար ժամանակ ազդեցություն են գործել եվրոպական պալատների վերա։

Ես տեսա այն ապարանքը, այն տները, ուր ապրում էր Ֆրանսիան. այո՜, Ֆրանսիան, որովհետև Վերսալր էր այս գործական, բայց թեթևամիտ, ազգի պարծանքը։ Ֆրանսիացին մի նվիրական հպարտությամբ ցույց էր տալիս Վերսալը օտարներին, կամելով ասել, թե ահա՜ այն գոգավոր հայելին, որի կենտրոնում հավաքված են ֆրանսիական փառքի, պարծանքի, հասկացողության և կարողության ճաոագայթքը։ Թեև դույն այդ պարծանքի առարկան, ժամանակներից հետո, դարձավ ֆրանսիացոց համար մի խայտառակիչ վկայություն թագավորների ազգավնաս շռայլությանը․ և հայտնի է, որ Ֆրանսիայի դրամական խնդիրները կարգի դնելու համար կազմած ժողովից դուրս ցոլացավ ոեվոլյուցիայի բոցը։

Պալատի զարդարանքի, շռայլության և մյուս բոլորի արժեքը լիապես գնահատելու համար պիտո է հարյուր տարիներով հետ երևակայել յուր անձը, երբ ոլ այսլափ, ինչպես այժմ, ծաղկած էին գիտությունքը և արվեստքը։ Այսպիսի դատաստանով մանավանդ կերևի Վերսալի մեծությունը, չնայերվ, որ այժմյան եվրոպական լուսի տակ քննելով ամենայն մարդ խոստովանում է զարմանալի։ Վերսալի պարտեզը զարդարած է հարյուրավոր գեղեցիկ մարմարիոնյա արձաններով, այնտեղ են բոլոր մարդերի և աստվածների արձանքը, որ պատկանում են հունական և հռովմեական հնութեններին։ Ժամանակը, անձրևի կաթիլները սևացրել են և մաշել են այդ հոյակապ արձանների վերին մակերևույթքր, այնպես որ այժմ կորոլսանելով յուրյանը փայլը և ծաղկավեր դառնալով շարժում են տեսանողի կարեկցությունը։ Մարմարիոնը չէ՜ դիմանում ժամանակին... ժամանակը թագավորում է տիեզերքի վերա․ նա և՜ անցողական է և՜ հավիտենական, նորա ատամները պիտի մաշեն մեզ ամեններիս... Միայն մի բան, որ դիմանում էր ժամանակի հոսանքին, որի վերա չէր կարող ժամանակը նույն ազդեցությունը գործել, ինչ որ ուրիշ բաների վերա, այդ բանը... էր ճշմարտությունը։

Այս, ժամանակի ազդեցության ենթարկված, արձանների մեջ կանգնած էր և մեր Արշակունի Տիգրանի արձանը, մեծ հմտությամբ կատարված քանդակագործություն։ Սառն մարմարիոնը հոգի է ստացել ճարտարագետ քանդակագործի ձեռքի տակ․ և արձանի յուրաքանչյուր։