գծերից դուրս է երևում բուն հայության տիպը։ Նորանից ոչ շատ հեռի կանգնած էր Միհրդատի արձանը։
Ես ներս մտա Վերսալի այն բնակարանքը, որ երբեմն եռ էր գալիս մի կյանք, թունավորված բյուր հրապույրներով... Վերսալր, արդարև մեծապես զանազանվում է Վինդզորից։ Սա թողեց մեզ մի սարսափելի հիշատակ, յուր մեջ պատահած զարհուրելի գործերի, որոնր ամեն մինը յոթն հոգի է ստացել Շեքսպիրի արարչագործ գրչի տակ. բույր Վերսալի հետ կապած է մի վերին աստիճանի շռայլության հիշատակ։ Շռայլություն նյութական կողմից, շռայլություն հոգու, սիրու և այլ ախտերի, Վերսալի օդը միշտ վարակված է եղած սիրու ախտով, Վերսալի բնակիչքը և այցելուքը միշտ վիրավորվել են դեպի սիրտը Աստղկի որդու նետերից...
Այն ամայացած տները, որոնց մեջ մնացել են այժմ նոցա նախկին բնակիչների պատկերքը և կահ կարասիքը, այն կանացի և խորհըրդական առանձնարանքը... խուռն հորձանքով հիշեցնում են լուդովիկոսները. Դյուբարրի, Մենթնոն և Փոմփադուր սիրուհիքր։
Ամեն մի սենյակ, ամեն մի հիշատակարան զարթեցնում էր իմ մտքի մեջ ֆրանսիական մրրկալից պատմությունը, սկսած Լուդովիկոս տասնչորսերորդից մինչև պոլիտիկական մեծ ավազակը։ Ամբողջ վեց ժամ ման գալուց հետո երեկոյացավ, բայց ես որոշեցի գիշերել այնտեղ և նայել Վերսալի վերա գիշերի խոր և խորհրդական լռության մեջ:
Կես գիշերն անցել էր։ Մինչ ամենայն ոտք կտրվեցավ, մինչ ամենեքին ցերեկի ջերմութենից թուլացած անկողին մտան քնով զորացնելու համար յուրյանց ուժը, ես մտա Վերսալի ծառաստանը։ Պայծառ էր գիշերը, զովարար քամին մխիթարում էր արևից տանջված ծառերի տերքը, որ այժմ ավելի ուրախ և զվարթ խշխշում էին։ լուսինը ամենայն փառահեղությամբ լողում էր կապույտ երկլնքի վերայ։ Գերեզմանակա՜ն լռություն... Բնակիչներից ամայացած պալատը, սարի վերայից, տխուր ճակատով նայում էր յուր ոտքում գտանված լճերի և այժմ անջուր ավազանների վերա։ Այդ ժամերում բյուրավոր ճրագներով լուսավորած ապարանքը խավար էր այժմ...
հազար հիշատակներ և բյուր մտածությունք, ասես թե, պատերազմ ունեին ուղեղիս մեջ։ Ես կոխում էի գետինը այն ծառերի տակ, ուր պալատական տիկինները ժողովում էին ծնկաչոք ասպետների սիրու հավաստիքը։ Ես կանգնած էի մի այնպիսի տեղում, ուստի երևում էին գլխավոր պալատը և մեծ ու փոքր Տրիանոնքը։ Եվ եթե այն րոպեին, հարյուրավոր տարիներով հետ գնար ժամանակը, եթե մտքիս և հիշատակիս