Այս էջը սրբագրված է

հոովմեականության հրավիրող անձանց սկավառակներուն մեջ պճեղ մը խելք կա՞..․

Կատակեն ալ ուրիշ արժեք ունի՞ն։ Մխիթարյան համախոհաց հազար անգամ գործքով ալ ցույց տված էինք, որ մեք, թե' լուսավորչական, թե հռովմեական և թե' ավետարանական հայքս մեկ սերունդե, մեկ ընտանիքե և եղբայր ենք, մեր երակներուն արյունը մեկ տեղե կբխի և անոր անվամբը կըկանչվինք, զիրար ձգելու և ղիրար ատելու միտք չունենալնիս, դեռ քսան չորս ժամ չեղավ որ հրատարակեցինք և ըսինք, թե մեք ձեզի գործիք ըլլալեն և եղբայրնիս ուրանալեն կամ սպանելեն դադրեցանք և ուխտ ըրինք այսուհետև ձեր ծիծաղելի վեճերուն զոհ չ՝ըլլալու․ վասնորո չենք ուզեր, որ Մխիթարյանց համախոհներն ելնեն ո'ր և իցե կերպիվ մեր ազգայնոց ներքին սերն ատելության, կապակցությունը բաժանման և խաղաղությունը խռովության փոխելու պատճառ ըլլան, այսպիսի բանավոր և պատկառելի բողոքնուս ընդդիմություն ընող Մխիթարյան համախոհը կրնայի՞նք կատակեն շատ ուրիշ բանով մը պատվել։

Ասոնք ալ մեկ դի։
Թո՜ղ ընթերցողը Ընծայի հոդվածներն իրարու վրա դիզե ու խալկինի մը մեջ դնե և ամենավարպետ քիմիագետի մը ձեռնտվությամբ զտե, թե որ երիտասարդ բանասիրի մը ներքին համոզմամբը մերժված հռովմեական պարգևը չելնե նե, կատակնիս ետ կառնենք... Գնա՛ , Մխիթարյան համախոհ, գնա, ներքին համոզման 29-երորդ երեսի վերջին հինգ տողերը կարդա՜...* Ա'ն թող ըլլա քեզի պատասխան, եթե ոչ այսուհետև քու արժեքդ կատակ է։

Մխիթար յան համախոհը. Խոսքերնիս Ընծային չէ՜, վասն զի այն պատիվն անոր ընելու միտք չունինք, և ուխտիվք կխնդրենք, որ անոր նման քանի մը հատ գրքեր դուրս հանեք, որպեսզի ձեր ծիծաղելի գրությունը բոլոր ազգն աղեկ մը իմանա և արժեքնիգ ճանչնա: Բայց ձեզի վերջին խրատ ըլլա ըսելիք- նիս, և երանի՜ թե կարենայինք օգտել։ Մեք Հայկա զավակներս համոզ¬

Ներքին համոզումն, տպած 1853. Նոյեան աղավնու տպարանում, երես 29, «ell* ապած գրքերդ, քեզ թող ըլլա, վանքիդ մեջ պահե զանոնք որ ուրիշի մը ընծա ընես Պապին կողմեն. մենք քեզմեն շնորհակալ ենք, ու հռովմեական պարգևի կարոտ չենք»։ Արգարև այս խոսքերը լսելուց հետո Մխիթարյան համախոհի վերստին րնծա աոնելը մեք ևս ճանաչում ենք վերին աստիճանի անհամություն։ Եվ այսպիսի ընծան, համաձայն ենք պ. Կըկռիկյանցին, որ կատակից ավելի ուրիշ բանի արժանի չէ։ Կ էմմ. 162