Այս էջը սրբագրված է
ղաքներում, ուր շատ անգամ ձգել է մեզ բախտը։ Փարիզում գտանվում է քանքարավոր պ. Ս. Ոսկանյան ուսումնական ազգայինը, որ քանի մի Ժամանակ սորանից հառաջ հրատարակելով Արևելֆ անուն օրագիր (խափանված մի հայ ճիզվիթի դարանագործությամբ, ամո՛թ և խայտառակություն այդ սևահոգի անպիտանին), այժմ հրատարակում Արևմուտք անունով կիսամսագիրը ։
Ազգային արգո և պատվելի եղբայրակիցք պ. Թյույսյուզյան, պ• Քյաթիպյան և այլք հոգաբարձու լինելով բոլոր տպագրության ծանրությանը, հրավիրած են պ. Ոսկանյանին Հաձն առնուլ միայն շարադրելը։ Ազնիվ հայը զոհելով յուր ժամանակը կամակար ընդունում է այս հրավերը և ահա Արևմուտքը երևում է հայերի աչքին։ Մեք գիտենք մի ազատախոս հեղինակի վիճակը անկիրթ ազգի մեջ. այդպիսի հեղինակը ոչ թե միայն պիտի կուրծք մաշե, աչքի լույսը թափե ազգին նոր զաղափարք տալու համար, այլև պիտի տանի այն սև սև բամբասանքներին, որ անխորհուրդ խավարասերքը անշուշտ ուղղելու էին մի այդպիսի հեղինակի վերա։ Ասիացին չէ կարող մերկանդամ տեսանել ճշմարտությունը. Իզիսը պիտի քողով ծածկվի միշտ եգիպտացու աչքից. այս պատճառով ևս տեսանում ենք զանազան խլրտմունք և թշնամական հարձակմունք Արևմուտքի թե՛ հիմնագրերի և թե՛ շարագրողի ջանքը և աշխատանքը ունայնացնելու համար։ Չգիտենք, թե մինչև ե՞րբ պիտի հարատև հայ-ճիզվիթների ազդեցությունը մեր ազգի վերա... Ո՛հ, օրերով, ամիսներով և տարիներով ողբալու նյութ:
Մեք մի առանձին հոդվածով մասնավորապես կխոսենք Արևմուտքի վերա և մի երկու բան մեջ կբերենք Արևմուտքից այգ հոդվածի մեջ, մեր ընթերցողներին մի փոքր ճաշակ տալու համար։ Այժմ այսքան թող հերիք լինի ծանուցանել, որ այդ օրագիրը հրատարակվում է ամիսը երկու անգամ. յուրաքանչյուր համարը բաղկանում է մի քառածալ թերթից, տարեկան գինը Փարիզում է հինգ մանեթ, Մոսկվայի մեջ վեց մանեթ, իսկ Ռուսիայի այլ քաղաքների համար յոթն և կես մանեթ։ Ցանկացողքը ստանալ այս օրագիրը կարող են յուրյանը խնդիրը պատկանյալ արծաթով հանդերձ հասուցանել կամ պ. Նաղարյանցին կամ պ. Նալբանդյանցին։ Հյուսիսափայլը հանձնառու է Արևմուտքի գործակալությանը Ռուսիայի մեջ։
Արևմուտքի ազնիվ հրատարակողը և հիմնագիրքը թող հաճին ընդունել մեր առ ի սրտե հրապարակական շնորհակալությունը, որոնց ցանկանում ենք նույնպես ամենայն հաջողություն և հառաջադիմություն:
Հիմնադրերից մինը, ինչպես ասացի, պ. Թյույսյուզյան արգո երի- 166
<gallerը
-
Նկարագրություն1
-
Նկարագրություն2
- ՎԵՐԱՀՂՈՒՄ [[
- ՎԵՐԱՀՂՈՒՄ անվանումով էջին
]] </gallery>