Այս էջը հաստատված է

չէ շինել նա այր ավազակների, ուրեմն և անպատշաճ էր զուր տեղը ազգը մեղադրել. մեք ևս ինչպես դուք ազգի որդիք ենք և կցորդ դորա փառքին և անարգանքին, դորա հարստությանը և կարոտությանը, տեղյակ նորա կարողությանը և տկարությանը, բայց չնայելով այս բոլոր բաների վերա, ո՛չ մի տեղում չենք տեսանում մի բան, որ սեփական լիներ հասարակ ազգին, չենք տեսանում մի ծառ, որ ազգը միաբան գործակցությամբ տնկած լիներ, և ազգային եղբարց կծու, բայց ճշմարտախոս մեղադրանքը ամենևին հառաջանում է դույն այդ բաների չլինելուց։ Խնդրում ենք ցույց տալ մեզ երկու հայ, որ միասին խորհուրդ կատարած լինեին ազգի հառաջադիմության վերա, հոգ տարած լինեին ազգի զավակների կրթության և լուսավորության վերա, և ի՛նչպես է, որ այս լուսափայլ ճշմարտությունը անտես արած, փորձ եք փորձում հարձակվիլ մի քանի պարոնների վերա, այն պատճառով, որ նոքա ճշմարտություն քարոզելով բամբասանքի տակ էին ձգում յուրյանց անձը հիվանդոտ և կարճատես մարդերի կողմից։ Դուք ասում եք, թե ա՛յն ժամանակ արժան էր դնել ազգի վերա այն մեղադրանքը, եթե ազգայինքը աղավնեվաճառությունը և լոմայափոխությունը մեջ մոլորված ապականված լինեին։ Սիրելիս, աղավնեվաճառությունը և լոմայափոխությունը դատապարտվում է Ավետարանի մեջ որպես անպատշաճ գործ աստուծո տան համար, և այժմյան բաների կարգը չէր թույլ տալու, որ այդ հանդեսը բացվեր եկեղեցու մեջ. բայց եկեղեցուց դուրս, ի՛նչ մի պակաս բան է թռչնավաճառությունը, ձեզ հայտնի չէ՞ որ Անգլիայում ընկերությունք կան և այն, հարուստ ընկերությունք, որ պարապում էին թռչնավաճառությամբ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի հետ, և եվրոպացի երևելի բանկերը ի՞նչ մի պակաս արդյունաբեր կամ անբարոյական գործ են, որ եթե մեր հայերը ևս պարապելու լինեին այդ գործերով, արժանի էին դատապարտության։

Մի՞թե ձեր կարծիքով հայերի վաճառականությունը մի երևելի բան է. չէ սիրելիս. այդ վաճառականություն չէ, և այդ ճանապարհով հայոց ազգը երբեք հառաջանալու չէ վաճառականության մեջ. և մեք դատապարտելու չէինք հայոց ազգը, եթե նա եվրոպական կերպով աղավնեվաճառությամբ և լոմայափոխությամբ պարապեր։

Ընդհանրապես սկսանելով ձեր գրվածքը, խոսում եք ազգի հետ հասարակաբար, բայց հանկարծ տեսանում ենք հետո, որ գործ ունիք մի քանի պարոնների հետ. ցանկալի էր մեզ իմանալ այդ պարոնների անունները, որ այդպես վրդովել էին ձեր հոգու խաղաղությունը և պատճառ