Այս էջը հաստատված է

չկա, որ նորա ամուսինը կարողանալու չէ առնել այդ բաները, ուստի պիտի բորբոքվի նոցա մեջ անմիաբանության և գժտության բոցը․․․ այդտեղ ունիմ ես իմ խորհուրդը... Ամուսինը չկարողանալով կատարել յուր կնոջ կամքը, անշուշտ կորուսանելու է յուր հարգը նորա աչքում... ինձ հարկավոր է այդ, ես... դեռևս կծիծաղեմ նոցա երկուքի վերա ևս։

Չորրորդ, Բեգզադեն, բարերարության անունով, յուր մնացորդ և փտած ապրանքը, որ եթե վաճառելու լիներ, անշուշտ յուրաքանչյուր մանեթից 40 կոպեկ պիտի վնասվեր, տալիս է յուր սիրական գործակատարին, որի մասին վերևում հիշեցինք, անվանելով նորան անկախ վաճառական։ Եվ այսպես, 60 կոպեկանոց բանը մի մանեթի տեղ տալով առնում է խեղճ մարդուց 33,000 մանեթի մուրհակ, որի զորությամբ պարտական է մնում հատուցանել այդ գումարը։

Գտանվում են մարդիկ, որ հարցանում են Բեգզադեից, թե ի՛նչպես այդքան արծաթ հավատացիր, մինչդեռ խանութը ևս քո անունով չէր։ Ծիծաղում է Բեգզադեն և ասում է, դուք գաղափար ևս չունիք վաճառականության վերա. եթե ես խանութը նորա անունով չշինեի, նա երբեք կարողանալու չէր վճարել ինձ պայմանյալ արծաթը։

— Այդ ի՛նչպես,— հարցանում են մարդիկ։

— Շատ հասարակ կերպով,— պատասխանում է Բեգզադեն։ Նա որպես անկախ մարդ և այդքան ապրանքի տեր երևելով վաճառականների մեջ, կարո՛ղ է հավատարմություն ստանալ։ Այս հավատարմությամբ գնելով նա օտարազգիներից հետզհետե զանազան ապրանք և վաճառելով նորանց, կարողություն կստանա վճարել ինձ իմ 33,000 մանեթը, օտարներին մնալով 55,000 մանեթ պարտական։

— Բայց այդ օտարքը, ի՛նչպես ապա պիտի ստանան յուրյանցը, քո մարդ շինած գործակատարից։

— Բանտը ունի շատ սենյակներ...

— Բայց այդ անխղճություն է քո կողմից. այդքան տարի ծառայելու վարձը...

— Նոցա ծնունդը չորանա, նոքա իմ տունն են քանդել,— ասելով լցնում է քիթը թաբակով և գլխին քարշելով գլխարկը հեռանում է խոսողներից, որ մի այլ անօրենություն հղանա։

Հինգերորդ, Բեգզադեն մի անգամ հրավիրում է մի մարդ անդամ շինել մի ընկերության, որ կազմել էին Բեգզադեն և այլ նորա համախոհ մարդիկ։ Պարոնը հարցանում է,— ի՛նչ ընկերություն է այդ, ազգային բաների վերա խորհելո՞ւ, թե...

— Չէ՛․— ընդհատում է խոսքը Բեգզադեն,— մեր ընկերությունը