Այս էջը սրբագրված է

քեռուց։ Լաց է լինում, ողբում է, բայց ինչ ճար, մնում է միայն այս գազանական անգթության ընդդեմ դեպի երկինք բողոքել։

Մի քանի բարեսիրտ հայեր խղճալով այս անօգնական տղայի վերա, ժողովում են մի քանի մանեթ և ճանապարհ են ձգում նորան դեպի այն քաղաքը, ուր էր Բեգզադեն։

Յոթներորդ, Բեգզադեն Մ... հասանելուց հետո, մի քանի օրից հայտնվում է հաճոյակատար գործակատարը և խնդրում է տալ ինքյան յուր 2000 մանեթը։ Բեգզադեն, որ ինքը խոստովանել էր թե գործակատարը ուներ 2000 մանեթ, այժմ սկսում է քրքրել յուր սատանայի պոչով գրված մատյանները, երբեմն գլուխը քորելով, և երբեմն մի պտղունց թաբակ քիթը լցնելով, ասում է թե գործակատարը ոչ թե միայն 2000 մանեթ, այլ 2076 մանեթ է ստացել, ուրեմն դեռ նա պարտական էր Բեգզաղեին 76 մանեթ։ Գործակատարը աղաղակում է այս անիրավության ընդդեմ, բայց լսող չկա։ Բեգզադեի սովորական կանոնն է այս։ Երկար ու ձիգ խոսակցութենից հետո, գործակատարը տեսանելով, որ ավելորդ էր վիճել Բեգզադեի հետ, հանձն է առնում վճարել 76 մանեթը, ուստի և խնդրում է յուր անցաթուղթը։ Բեգզադեն պատասխանում է,— մինչև 76 մանեթը չբերես, քեզ անցաթուղթ չկա։

Ինչ երկար գլխացավություն առնենք ընթերցողներին, գործակատարը գնում է, մուշտակը և այլ բաները գրավ դնելով ճարում է 76 մանեթ արծաթ։ Եվ սևցնելով Բեգզադեին ստանում է անցաթուղթը։ Այսպես վարձատրվում է գործակատարի ոչ միայն այնքան տարիների ծառայությունը, այլև այն գազանական անգթությունը, որ, Բեգզադեին հաճոյանալու համար, ցույց տվեց յուր քեռորդուն խլելով նորա ձեռքից Բեգզադեի տված 5 մանեթը։

Եթե, ինչպես հույս ունինք, մի տեսակ մարդերի օրագիրքը կամ լրագիրքր արդարացնեն Բեգզադեի յոթն հրաշալիքը, այն ժամանակ սուրբ պարտականություն կհամարենք դնել նոցա առաջև Բեգզադեի ամբողջ և լիակատար վարքագրությունը (биография) նորա գործած քառասուն հրաշքների պատմությամբ հանդերձ, որոնց յուրաքանչյուրքը յուր ժամանակին ընկած են օրագրությանս մեջ։ Հիշատակարանքս հատված են այդ ընդհանուր և մանրամասն օրագրութենից, ուր ամենայն օր թվով և համարով գրում եմ տեսածս և լսածս։

Բայց հերիք է առ այժմ, շրջենք մեր երեսը այդպիսի մառախլապատ կերպարանքից և աղաչենք ամենակալ տերը, որ մաքրե հայկական մոլախոտյալ անդաստանը։

Արդյոք առանց մեր կողմից ջանքի և հոգաբարձության, առանց