դորա հակառակ մի բարոյական պարծանքի գաղափար, մի ընղհանուր աղդային շինության գաղափար նորա մտքով ես չէ անցել։ Մեզ մնում է ցանկանալ այդ աստվածատուր գաղափարին․ իսկ թե չհաջողի մեզ իրագործել, այն ժամանակ մեղ հաջորղք պատրաստել և ուխտելով նղով առնել, որ նոքա աշխատեն իրագործել ա՛յն, անդրդվելի հոգով և ցանկությամբ, ինչպես երբեմն Մովսես ցանկանում էր հանել աստուծո ժողովուրղը ավետյաց երկիրը։
Հայ կանա՛յք, դուք, ինչպես և բոլոր արարածք, մահկանացու եք․ ձեզ հիշատակ չեն, ձեղ փառք չեն ձեր փայլուն գոհարները կամ ուռած քրինոլինները. ձեր պարծանքը և հիշատակը են ձեր ղավակները։ Նողա ձեռքով և նոցա արժանավորությամբ պիտի փառավորվին և անմահանան ձեր անունները․ սորա հակառակ, նոցա անարժանությամբ պիտի մեոանին և ոչնչանան։
Երանի՜ թե լսելի լիներ ձեզ իմ ձայնը, երանի՜ թե մի քանի զոհ փրկեին իմ այս արտասվախառն խոսքերը․ որքա՜ն պիտի մխիթարվեի ես. հույսիս արևը մի գրկաչափ ավելի պիտի բարձրանար ազգային փրկության հորիզոնի վերա։
Բայց ներկայումս, կրկնում ենք, մինչդեռ չկա դեռևս մեջտեղում ընտանեկան կամ մայրենի դաստիարակություն, այս պատճառով, ազգային դպրոցք պարտական են կատարել այս պաշտոնը քնքուշ խնամով։
Մեր ազգին հարկավոր է ընդհանուր լուսավորություն, որպեսզի ազգը գիտակցություն ստանա․ այս կամ այն մասնավոր գիտությունք չունին այն խորհուրդը, ինչպես մտածում են ոմանք։ Հայոց ազգը շատ տեղ գրել կարդալ չգիտե, շատ տեղ կորած է մինչև անգամ և լեզուն. այս պատճառների հիման վերա, առաջին փույթը պիտի լինի նախ և հառաջ կենդանացնել մայրենի լեզուն, ազգի զավակների սրտի, հոգու և բերանի մեջ, անհետացնել մեր միջից թուրքերենը, մոլդովաներենը, վրացերենը կամ ուրիշները, որ բռնել են ազգային լեզվի տեղը։ Հայաստանի բոլոր գյուղերում և քաղաքներում հաստատել պարզ դպրոցներ, որոնց պաշտոնը էր լեզու և գիր ուսուցանել ազգի զավակներին։ Այնպիսի գեղերում, ուր ժողովրդի չքավորությունը արգելառիթ է այս գաղափարի իրագործությանը։
Անգլիայի պես հզոր և լուսավոր տերության մեջ, գյուղական քահանան զրկվում է յուր ծուխից, եթե հանկարծ մի տղա կամ աղջիկ երևեր նորա ժողովրդի մեջ, որ գրել կարդալ չգիտեր։ Քահանան ունի յուր ծուխի ցուցակը, նա գիտե, թե ո՛ր գերդաստանի մեջ քանի զավակ կա,