Այս էջը սրբագրված է

Իհարկե պիտի հարցանես, թե այս ինչ մարդ է, որ բոլորովին անծանոթ լինելով ինձ, արդեն նամակի սկզբիցը վարվում է որպես մի մոտ բարեկամ, որպես մի վաղեմի ծանոթ։ Այո՛, եվրոպացիք, ինքյանք ավելի քաղաքավարի լինելով, իրավունք ունին ուրիշներից ևս ճիշտ քաղաքավարություն պահանջելու. բայց մեք, ասիացիքս, զուրկ ենք այդպիսի բարակ բաներից. մեր մեջ ասիական կոպտության հետ թագավորում է հին նահապետական հոդին — պարզությամբ դիմել դեպի մի մարդ և առանց վարագույրների հայտնել սրտի խորհուրդը։

  Թողանք այս ևս, ես հայ եմ, Դուք ևս հայ եք, մի՞թե այս անունը չունի յուր մեջ այն ուժը, որ երկու այդպիսի անունով մարդիկ, թեև հազարավոր մղոններով միմյանցից հեռի, մոտեցներ միմյանց գեթ սրտով և հոգով. մի՞թե իմ և Ձեր հայությունը գրավական չեն մեր մտերմության, ինչ եմ ասում ես, մեք պիտի ավելի լինենք, քան թե մտերիմ, ըստ որում մեք եղբայրք ենք, ըստ որում մեր երկուքի արյունը ևս մի աղբյուրից է։ Ես կարծում եմ, որ այս բոլորը իրավունք են տալիս ինձ ընտանեբար վարվիլ Ձեր հետ, գրելով մի, գուցե երկարախոս, նամակ։ Ես հույս ունեմ, որ Դուք բաց գրկով կընդունիք Զեր հեռավոր եղբայրը և մասնակից կլինիք այն տխրության, որով շրջապատված է հոգիս ներկա րոպեում։ 
  Չկարծեք, թե իմ տխրությունը հառաջանում էր մի մասնավոր կամ անձնական ցավի, կամ վտանգի պատճառով, քա՛վ լիցի ես մի անհամ մարդ պիտի լինեի, որ սեփական ինձ վերաբերյալ բանի համար անհանգիստ առնեի մի ուրիշ եղբայր. տխրությանս աղբյուրն է մեր արտասվելի ազգը։
  Ո՛հ, որքան թշվառությունը, որ մինը մյուսի քամակից հաջորդում են, մեր անմիաբանութենից և միմյանց դավաճանելուց. այո՛ , մի մասնով այս ևս կարելի է ասել, որ <<մեր հայրերը ազոխ կերան, իսկ մեր ատամները հարվեցան»։ Բայց այսպիսի վտանգավոր դրության մեջ: մինչ մեր անիվը կանգնած է յուր դարձակետի վերա, որ վազե կամ դեպի փրկություն, կամ դեպի հավիտենական կորուստ, այսպիսի մի խորհըրդավոր ժամանակամիջոցում, երբ նախախնամությունը կշռում է և շափում է ազգերը, կվայելե՞ մեզ նոր ի նորո քրքրել հին կրոնական վեճերի քուրան, որին այնքան զոհ տվեց Հայաստանը մինչև այսօր։ Մեր աչքով տեսան ում ենք ուրիշ թառամած ազգերի վերստին ծաղկիլր, ճնշված և չորաբեկ սրտերի նոր զորությամբ զվարթանալը և ընդարձակվիլը, այդ բաները լինում են մեր քթի տակ, րայց մեք կրոնական վեճերը քրքրելուց ավելի բան չունինք։ Այդ քուրայի մոխիրը և գազախը 

206