Այս էջը սրբագրված է

իրավունք է տվել նորան, որ նա Խորենացին անվանե թեթևամիտ*: Խորենացին, մեր պատմության հայրը, յուր ժամանակի անզուգական փիլիսոփան, ազգի համար մինչև ի մահ աշխատողը և այն խոհե՛մ, ծա՛նր, խելացի և իմաստուն ծերունին, մի թեթևամիտ հռչակել, և այն օտար լեզվով, մինչ եվրոպական գիտությունը ընդունել է նորան և օրինավոր քննություն առնելով հատուցել է արժանի վարձը։ Ո՞չ ապաքեն առավել, քան թե թեթևամի՛տ է նա, որ այսպիսի անհիմն և անտեղի կարծիք ունի այն երկնաքաղաքացի ծերունու վերա։

Առաջին անգամ լսելով այս բանը պ. Խուդաբաշևից, բնավ չտարակուսեցանք կարծել, որ պարոնը կամ ամենևին չէ կարդացել Խորենացին, կամ թե չէ հասկանում նորա գրվածքը։ Մի փոքր ավելի ընթերցանությունը, պ. Խուդաբաշևի գրքի, հավաստեց մեզ և՛ երկրորդ կարծիքը։
Առաջին կարծիքը, նորանով, որ պարոնը ապացուցանել կամելով Հայաստանում մոգական կրոնի, այսինքն կրակապաշտության թագավորյալ կրոն լինելը, իբրև վկայություն մեջ է բերում Խորենացու հոգաբարձությամբ մեղ հասած ազգային երգի կրոնը Վահագնի մասին. և հայոց լեզվի մեջ զենդական խոսքերի երևելը։ Խորենացին կարդացողը, եթե օրինավոր կարդացել էր, պիտի անշուշտ տեսաներ, որ հայերը տիրապես կռապաշտ են եղած և Վահագնի երգը ցույց է տալիս, ինչպես այո՜, պատմությունը ևս վկայում է, որ ազգը Վահագնին ևս անցուցել է յուր դյուցազների կարգը և պաշտել է: Բացի  սորանից, պ. Խուդաբաշևը զենդական խոսքերի անունը հիշելով և նորանց ապացույց բերելով հայոց կրակապաշտության, ապացուցանում է լուսավորյալ աշխարհի առաջև, որ բնավ իսկ գաղափար չունի, թե ի՛նչ ասել է հընդկաեվրոպական լեզուներ. կատարելապես ապացուցանում է, որ անտեղյակ է այդ լեզուների ծագման և կերպարանագործության ընդհանուր պատմությանը։
Երկրորդ կարծիքը, այսինքն Խորենացու գրվածքը չհասկանալը (Թեպե տ հարկավոր ևս չէր այս բանի համար ապացույց ներս բերել), նորանով, որ նույն այդ հառաջ բերած «Երկնէր երկին և երկիր» ամենին հայտնի երգը թարգմանում է այսպես։
Зачинало небо, зачинала земля, так же точно как и море пурпуровое.
Терзали муки зачатия и красный тростник;


   208