կրոնը կամ դավանությունը վնասակար չէր նոցա, որ կամ դրացի էին Հայաստանին, կամ տիրապետել էին նորան։ Հայերը գիտեին, որ այդ օտար դրացու կամ հարստահարողի փույթը այն չէր, որ հայերը հասանելու չէին փրկության, պատկանելով մի ինքնուրույն ազատ և անկախ եկեղեցու. հայերը գիտեին, որ այդ օտար պետությունքը, ձեռք տալով նորա կրոնին կամ դավանությանը, կամենում էին վեր առնուլ այն որոշող պատը, որ բաժանում էր միմյանցից այդ ազգերը, որպեսզի հեշտ լինի նոցա այնուհետև կուլ տալ խե՜ղճ Հայաստանի որդիքը։ Այս բաների գիտութենից հետևում է մեր պատմության մեջ այն իրողությունը,որ հայերը սուր են ցույց տալիս կրոնի կամ դավանության դաշինքներին փոփոխություն առաջարկողին. այս պատճառով մեծ խորհուրդ է ունեցել եկեղեցին Հայոց անցած գնացած կյանքի մեջ։
Ավելորդ մի բան էր ասել և հաստատել, որ Բյուգանդական կայսերությունը,յուր փտած սկզբունքով, երբեք չէ կարողացել, այլև չէ կամեցել մի հիմնավոր և շարունակ դաշնակցություն պահպանել Հայաստանի հետ։ Կտոր փշուր եղած դեպքերը ևս ապացուցել են, արդեն վաղուց,որ Հայաստանին օգնելու մտքով չէր, այլ, մի որոգայթ խորամանկ քաղաքական խորհրդով։
Ո՛ր մինը կարդաս. «Հայոց հոգևորականությունը, որ հասկացել էր այս բաժանման (Հայոց և Հունաց) կորստական մի բան լինելը, յուր հոգու մեջ սաստիկ ցանկանում էր միավորվիլ և խաղաղություն առնել (Հունաց հետ), ծածուկ արտասվելով սխալական վարդապետության և ախտավոր ձգտողության այսքան դառն պտուղները» (Երես 114, բառական թարգմանություն):
Այս բաները վերաբերվում են Ներսես երրորդի ժամանակակից անցքերին։ Ո՛ր հայը, որ փոքր ի շատե կարդալ գրել գիտեր,չէ տեսանելու պ. Խուդաբաշևի սխալանքը պատմության ընդդեմ: Ներսես երրորդի օրով, բոլոր ազգը պահանջեց կաթողիկոսից, որ սա անխախտելի պահե ազգային եկեղեցու անկախությունը և ինքնուրույնությունը, երբ հունաց Կոստանդին կայսրը գրգռվելով յուր՝ հայոց մեջ գտանված զորքերից,պահանջեց, որ հայոց եկեղեցին միանա հունաց եկեղեցու հետ։Հայք,յուրյանց կաթողիկոսով և ազգային եպիսկոպոսների ժողովով,նամակ գրեցին կայսրին և հայտնելով, թե հայերը շատ և անտանելի նեղութենների համբերելով, մեռանելով, նահատակվելով պարսից ձեռքով և ի վերա այնր ամենայնի անխախտ պահելով յուրյանը կրոնը և դավանությունը, չեն կարոդ ընունել կայսրի առաջարկությունը: Այս բանի մանրամասն պատմությունը գտանում ենք Սեբեոս եպիսկոպոսի