Այս էջը հաստատված է

մի երկդիմի մարդ, յուր ազգը խաբող, հունական օգուտը պաշտող և ավելի հույն քան թե հայ: Բացի սորանից, մի քանի բաներ, որ վերաբերվում էին մեր եկեղեցու հատկական բնավորության, որ մինչև այսօր պաշտվում են, և որ պ. Խուդաբաշևի սրտի մեծ ցավի համար պիտի մինչև վերջը պաշտվին, պարոնը ճանաչում է «կարոտ ուղղության»:

Ահա նորա խոսքերը. «Որովհետև այն բաները, որ մեղադրանք էին համարվել հայերին, ոչ բոլորը միօրինակ նշանավոր էին. և մի քանի մեղադրության պատճառներ Ներսեսը յուր նամակների մեջ հրատարակել էր բոլորովին սուտ, այն ժամանակ Թեորիանոսը ուշադրություն դարձուց այն բաների վերա, որ ավելի մեծ էին նորա աչքում և որ հիրավի կարոտ էին ուղղության, որպես ա. Հիսուսի Քրիստոսի բնության, կամքի և ներգործության վարդապետությունը. բ. Քրիստոսի ծննդյան և մկրտության մի օր տոնելը. գ. Սուրբ աստվածի մեջ խաչեցար վասն մեր հավելացնելը և դ. Դրոշմի խորհրդի մեջ մղյալ յուղերի գործադրությունը». երես 222։

Ահա այս չորս բաները պ. Խուդաբաշևն ևս Թեորիանոսի հետ համաձայն կարոտ է ճանաչում ուղղության:

Փոքր է այս, լսեցե՛ք և հետևյալքը։

«Երբ. այս կերպով, քննվեցան անհամաձայնության նշանավոր խնդիրները, և ողջից գլխավորը, որ բովանդակում էր յուր մեջ Քրիստոսի երկու բնության կամքերի և ներգործութենների վարդապետությունը, ընդունեց կաթողիկոսը (Նեսես Շնորհալին), իսկ ծեսերի զանազանությունքը մեծ մասով ճանաչվեցան հեշտությամբ ուղղվելիք։ Ներսեսը խոստացավ, ուղղափառ եկեղեցու հետ միանալու համար, ամենայն հնար գործ դնել։ Այս օրից, ասում էր նա, կսկսեմ գրել բոլոր հայոց եպիսկոպոսներին և դեպի ժողով կհրավիրեմ նորանց այս գործի համար և, երբ նոքա հավաքվին, կառաջարկեմ նոցա այն բոլոր վկայությունքը, որոնց վերա մտածում են հայերը, հաստատել յուրյանց վարդապետությունը, նույնպես, և քո ցույց տվածները. և սկզբում ինձ ցույց կտամ հայոց կողմում, հետո, փոքր առ փոքր, աստիճան առ աստիճան, և զգուշությամբ կսկսեմ բանալ նոցա յուրյանց մոլորությունքը, մեղադրելով նորանց և Հովհաննես կաթողիկոսի գրվածներով: Մի խոսքով, ես հույն կլինիմ և հույների համար, կամ ավելի լավ. կաշխատեմ ճշմարտության համար, հայերի ընդդեմ, և հույս ունիմ, որ իմ ոչխարքը կլսեն իմ ձայնին և այլն, և այլն, և այլն» երես 232։

«Այս բոլորը ավարտելուց հետո», շարունակում է պ. Խուղաբաշևը» «Ներսեսը միայն մնալով Թեորիանոսի հետ, արտասուքը աչքերում,