Այս էջը հաստատված է

որպէս թէ խորհուրդ հոգևորացն իցէ դատարկասիրութիւն և փարիսականութիւն։

Ազգն մեր չետես դեռ ևս զճեմարան ինչ հոգևոր, յորում ուսանելոց էին քահանայացուք, եպիսկոպոսացուք և առաջնորդացուք։ Հոգևորք մեր անկիրթ և վայրենի, հազիւ ուրեմն կարող գրել և ընթեռնուլ, շատ ա՜յն է՝ առանց զընթերցեալն հասկանալոյ, թշնամիք են լուսաւորութեան, և բազում ուրեք շանթիւք նզովից մտանեն ’ի պայքար ընդ լուսաւորութեան, որ ժպտի տխրութեամբ ընդ այս տգիտութեան արգասիս։ Առ մեզ անպէտ առ ամենայն կացութիւն մարդ՝ պիտանի՛ դատի առ հոգևորականաթիւն. և այսպէս խրթնացեալ եկեղեցի մեր ՚ի վայելուչ բարեզարդութեանց, զբարոյական աւերակս գեղապանծ շինուածոց հարցն մերոց սրբոց մեզ ընծայեցուցանէ։ «Աշակերտք հեղգք առ ուսումն և փոյթք առ ի վարդապետել, որք նախ քան զտեսութիւնն աստուածաբանք», ողբայր երանելի փիլիսոփոսն Մովսէս, որոյ և ընդ նուիրական ոսկերս մարտ եղեալ աբեղենին մերոյ, կապտեալ ՚ի հանգստեանն խշտեաց՝ ՚ի գետ կամաց, զնոյն իսկ զողբ անդուլ հեծեն այսօր արձագանք լերանց Հայաստանի՝ առեալ ի բերանոյ ծերունւոյն Խորնոյ։

Զարդիս ամենայն ոք, որ ունէր ՚ի գլուխ իւր երկկանգնեան ինչ սեաւ կնկուղ, թևակոխէ վարդապետել մեզ, զամենայն այլանդակ և զնորահնար ուսմունս, իբրև զկաթն դիեցուցանել նկրտեալ։ ժամանակն սրաթև. ո՛չ ընդ վայր ին՛չ թռչի ընդ գլխով ազգաց, և ամենքին, որոց ’ի խելապատակս գուցէ գործարան մտաց, ընթացակից լինին յաւիտենական ծերունւոյն։ Այլ հոգևորք մեր սնանկացեալ ՚ի շնորհաց ժամանակին, վարձկանաց քան թէ հովուաց բերելով յանձինս զնմանութիւն, զանձանց և եթ խորհեն, անհոգ զազգէն գնացեալ, որ ընդ հարուածովք բաղդին զվերջին հեկեկանս արտաքս ի կրծոց արձակէ։ Օտար լինելով ամենայն մարդկային ուսմանց և դաստիարակութեանց, օտար են և ՚ի փիլիսոփայութենէս, եթէ անհնար է բարին միոյ միայնոյ անհատի, նախ քան զբարին հասարակաց։ Հոգևորք, որք առ ընկճեալ ազգս խրախոյս և քաջալեր կարդացին հօտին իւրեանց, հոգևորք, որք վասն լուսավորութեան և վերանորոգութեան ազգաց իւրեանց ելին, ՚ի վերջէ ’ի գագաթ խարուկին, և զմոխիր մնացուածոց իւրեանց եղին ՚ի վկայութիւն սերնդոց իւրեանց, առ մեզ, առ թշուառացեալս յամենայնի, հոգևորք մեր առ անձնական օգտի կամ մուրանալոյ յօտարէն զչնչին փառս ՚ի վաճառ հանեն զմեզ, դաւեն և մատնեն զմեզ, ոսոխանան և նզովեն զմեզ, մարտնչին և հալածեն զմեզ, ի վերջէ զազգն ամբողջ ինչ ո՜չ խղճահարին կորուսանել առ ՚ի գիւտ բարեկենդանութեան կամ ՚ի զովացումն փառասիրական