դժոխային ծարաւոյ, որոյց ըղձակաթն լինին։ Հոգևորք, որոց պաշտօն է պաշտպան և պահապան կալ կրօնի իւրեանց, դանդաչեն յօտար ուսմունս, մեծապէս վնասակարս մեզ, հայեցեալ ի պատմական իրողութիունս ներկա ժամանակիս։ Բազում են առ մեզ օրինակք աննուէր քահանայից և անկնդրուկ եպիսկոպոսաց, և այնքան շատ, զի դժուարիմք ընտրութիւն առնել ընդ բարին և ընդ խոտանն՝ ի նոցանէ։
Եւ զի՞նչ ապագայ ազգի միոյ ընկճելոյ, որոյ այսպէս իցեն հոգեվորք, զի՞նչ յոյս ազգին, որ զօրահանապազ դաւի և խարդախի յարանց, զորս հայր ճանաչել ուսաւ՝ի դարուց ժամանակաց։ Այո՛, պատմութեան է գործ բողոքել լիապէս զապիրատութեանց քահանայազգեստ քրմաց մերոց, և բողոքեսցէ իսկ, և մեք զմերովսանն ո՛չ վերջասցուք ՝ի գիր անցուցեալ աւանդել յետնոց, որոց եղաք և լինելոց եմք ականատեսք․ սակայն ղի՞նչ մօտալուտ օգուտ ՝ի բողոքանացս ՝ի ժամուս. հոգևորք մեր, ընդ այս բողոքանս ժպտին առ վայրկեան և ապա որպէս զխելակորոյս դիմեն առ ՝ի դիւտ հնարից կորստեան բողոքաւարացն. իսկ եթէ զքարի փշրեսցին ատամունքն, անդէն առ նմին զամենայնն հողմոց հնչիւնս վարկուցեալ հանապազորդեն ՝ի սովորականսն։ Մինչև ցե՞րբ ազգ հայոց զոհեսցի դաւաճանութեանց, մինչև ցե՞րբ անգթասցին դիմակաւոր հոգևորք մեր։ Եւ մի՞թէ չիցէ տեղւոյս արժան, զորաց ՝ի հասարակի ցայս վայր խօսեցայ, ՚ի մասնաւորի պարզաբանել, գէթ ՝ի վկայութիւն աղէտիցն, որոց տանեմք և համբերեմք ազգովին։ Այո՛, որովհետև սկիզբն կալայ խօսիլ ընդ Վեհափառ Տեառնդ, անպատրուակ մերկացուցեալ զսիրտ որպէս առաջի հօր ազգի, խօսեցայց ուրեմն 'ի մասնաւորի։ Այլ որովհետև առ սակաւութեան ժամանակի չկարեմք զբաղմաց ճառել, յայն սակս, յայս նուագ ի նիւթ առցուք խօսից մի միայն ղԱյվաղովսքի Գաբրիէլ վարդապետն։
Մի՛ ինչ օտարոտի թուեսցի Վեհափառութեան Ձերում եղանակ բանիցս. սիրտ մեր լցաւ արևամբ ՝ի տեսանել աչօք բացօք զպատիւ և զփառս ազգի մերոյ և եկեղեցւոյ առաթուր կոխեալ։ Խորամանկութեամբ և ճիզվիթական հնարիւք սպրդեցաւ նա 'ի մեզ, և ՝ի հաշուի իւրում չսխալեաց. ազգն, բազում անգամ նենգեալ ՚ի պապականաց, գտաւ և յայս նուագ անխրատ, և իբրև ղանդատաստան ոք մանուկ փառաց ՝ի փառսընկալաւ զպարտաւորն վնասուց ՝ի Մխիթարեան միաբանութեան։ Այսօր գանձն կացուցեալ ընդ իրաւասութեամբ կաթողիկոսին էջմիածնի, ’ի վաղիւ զկաթողիկոսական իշխանութենէ երազեաց. և եղբայրն հարցուխնդիր լինէր առ ամենեսին, եթէ գուցէ արդեօք օրինակ ՝ի պատմաթեան մերում, ղի կոչեցեալ իցէ աբեղայ ոք ուղղակի ՝ի կա-