Այս էջը սրբագրված է

ունին բանք ղկրօնէ և զնորին ստորոդելեացէ, ղի մի' խտթարեսցին միտք ընթերցանելեաց, և որ ևսն է՝ անգէտ Համբակաց։ Երկրորդ՝ վերտողեալ պատասխանեաւ, ակնարկէ Այվաղովսքին ’ի քաւարանն պապական, զոր, ո՜չ ընդունի Արևելետն եկեղեցին, որոշակի խոստովանելով զերկուս կայարանս հոգւոց, զարքայութիւն երկնից և զդժոխս։ Եւ Հոգիք նախահարց էին ’ի դժոխս, յոր էջ բանական Հոգին Քրիստոսի անբաժանելի յԱստուածութենէն. «և ըզնիգս դժոխոցն աղարտեալ հզօրապէս, աղատեաց ըդհոգիսն»։ Եթէ Այվազովսքին, փոխանակ քավարանի ’ի մէջ բերեալ զգոգն Աբրահամու, ակնարկէ յերրորդ կայարան ինչ Հոգւոց, առիթ առեալ ինքեան զառակն մեծատան և Ղազարոսին, յորում Քրիստոս ասէր զՂազարու Հանդչիլ ’ի գոգ Աբրահամու, ապաքէն այդ առակ էր, սովորական ձև խօսից Քրիստոսի ՝ի քարոզութեան, կամելով օրինակաւ ցուցանել, եթէ մեծատունք Թշուառք դատապարտին ՝ի ղժոխս իսկ առաքինի Ղազարոսք երջանկանան յարքայութեան երկնից։ Եթէ ղամենայն առակս ասացեալս ՝ի Քրիստոսէ ունիմք ընդունել որպէս իրողութիւն արդէն կատարեալս և ո՜չ դեռ կատարելիս յետ մահու Քրիստոսի կամ ՝ի կատարածի աշխարհիս, զի ա՞յդ ապա մեկնեսցէ մեզ Այվազովսքին զառակսն տասն կուսանաց, զտաղանդսն տալոյն, անկելոյն ՝ի ձեռս աւազակաց, անառակ որդւոյն, դնալոյ ազնուականին առնուլ իւր Թագաւորութիւն և դառնալ, տասն մնասացն, այգոյն, որոյ մշակքն սպանին ՝ի վերջէ և զորդի տեառն իւրեանց և այլն և այլն։ Խոստովանութիւն Արևելեան եկեղեցւոյ զտեղեաց հոգւոց, հիմնի ՝ի պարզիմաց բանս Քրիստոսի, որ սահմանէ «ուրախութեամբ տեառն և արտաքին խաւարաւ»:

6) Երես 28• Հարց.— Մի՞ բնութիւն է ՝ի Քրիստոս, Թէ երկու։ Պատասխանի՝ «Մի կամ միաւորեալ բնուԹիւն կը դաւանենք ՝ի Քրիստոս, ընդդէմ չարաչար բաժանողաց զմի Քրիստոս, և երկու բնութիւն կը դաւանենք ընդդէմ նոցա, որ աստուածութիւնն ու մարդկութիւնը շփոթեալ ըսին ՝ի Քրիստոս»։ Բուն խոստովանութիւն Հայաստանեայց ուղղափառ եկեղեցւոյ այսպէս վարդապետէ. «և եղև Աստուածն կատարեալ՝ մարդ կատարեալ Հոգւով, և մտօք, և մարմնով, մի անձն, մի դէմ և միաւորեալ մի բնութիւն»։ Ցայսմ խոստովանութեն չի՛ք և յովտ մի կարօտ բացատրութեան, ըստ որում նախադասութիւնդ «միաւորեալ մի բնութիւն» ցուցանէ մէկին, եթէ ո՜չ խոստովանի մերս եկեղեցի զմի բնութիւն ’ի Քրիստոս ըստ շփոթմանն Եւտիքեայ, և ո՜չ զերկուս բաժանեալս և անլծորդս ըստ Նեստորի։ Խոտովանիմք զմիաւորեալ մի բնութիւն, դրականապէս և ընդդէմ շփոթողաց և՜ ընդդէմ բաժանողաց, առանց