ւոյն, և բառիւս եկեղեցի, բարգաւաճեալ չորիւք նշանօք, իմանայ զայն․ յորում եկաց աւելի քան զամս երեսուն, արիաբար մարտուցեալ ընդ այլոց մասնատր եկեղեցեաց, զորս ուղղափառս խոստովանի այժմ առ հարկին ստիպելոյ, որպէս և 'ի պատասխանւոյն՝ որ առ հարցումն, երես 52, երևի. «ուրեմն, ո՞ր եկեղեցին է ճշմարիտ եկեղեցի Քրիստոսի». թէ որն որ այս չորս նշաններն ալ ունի, ինչպես նաև մեր Հայաստանեաց սուրբ եկեղեցին»։ Շաղկապս նաև ցուցանէ զերկրորդականութիւն և զերրորդականութիւն, այսինքն, պապականն, Նեստորականն և այլն և այլն ուղղափառք են որպէս նաև մերս Հայաստանեայց եկեղեցի։ Այսպէս երբեմն Իսրայէլ դառնայր մտօք յԵգիպտոս, և քաղցրանային ՝ի քիմս նորա սոխն և խստորն առաւել քան ղմանանայն երկնառաք։
9) Երես 56. Հարց.— «Մեռնելէն ետև մեր հոգին ո՞ւր կերթայ»։ Պատասխանի- «Քրիստոսի Տեառն մերոյ առջևը կելլէ, և ըստ գործոց մերոց դատուելով կա՛մ արքայութիւն կերթայ կա՛մ դժոխք»։ Այսուիկ ապաքէն ուսուցանէ զմասնաւոր դատաստանն, այլ արձակելով զհոգիս, զո՛րս յարքայութիւն և զո՛րս ՚ի դժոխս, ինչ ո՛չ յաւելու, եթէ հոգիքդ այդոքիկ ընդունին ըստ գործոց ղերանութիւն կամ զտանջանս, եթէ կամ մնան միայն սպասելով վերջին և ահեղ դատաստանի։ Այսպիսի խրթնութիւնք աղօտ արկանեն ’ի միտս աշակերտաց, մանաւանդ զի զկնի յարէ իսկոյն զահեղ դատաստանն յետ յարութեան, առանց ’ի սկզբան անդ սահմանելոյ զորոշակի յատկութիւնս մասնաւոր և ընդհանուր դատաոտանաց։
10) Երես 64. Այվազովսքին, խօսէլով դգլխաւոր մեղաց, թուլէ զեօթն մահացուս, յարելով, եթէ գլխաւոր կոչեցան սոքա, աղբիւր գոլով այլոց բազմապատիկ մեղանաց։Բայց յետոյ հարցանէ «գլխաւոր մեղքերուն ամենն ալ մահուչափ կամ մահացո՞ւ են»: Առ այս պատասխանէ բացասաբար, յաւելեալ եթէ ըստ ծանրութեանց և ըստ թեթևութեանց երբեմն մահացու են և երբեմն ներելի։ ’Ի վերջէ յարէ զանուանս գլխաւոր մեղաց, որ գոն, հպարտութիւն, նախանձ և այլն և որք ’ի կարգին են։ Աստուածաբանք Հայաստանեայց եկեղեցւոյ, ղայսոսիկ մեղս միլ մահուչափ ուսուցին մեզ, բայց Այվազովսքին զոմանս ի նոցանէ, հայեցեալ աստիճան թեթևութեան, համարի ներելի Ո՞յք են այդոքիկ և զիա՛րդ որոշեն աստիճանքդ, մինչ Քրիստոս ասէ. «ամենայն որ հայի ’ի կին մարդ, առ ’ի ցանկանալոյ, անդէն շնացաւ ընդ նմա ’ի սրտի իւրում»։ Եթէ լոկ ցանկութիւն, որ դեռ ’ի սահմանի մտաց և կամաց դատապարտի որպէս գործ կատարեալ, զիա՞րդ ապա սահմանեալ է մեզ Այվազովսքին ղաստիճան ծանրութեան կամ թեթևութեան մեղացս։